Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

             Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ակնաղբյուրում       մասնակցեց ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ակնաղբյուրում մասնակցեց ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը 11.12.2013

Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ զորավար Վարդան Մամիկոնյանը Խաղխաղի հերոսական ճակատամարտից տունդարձի ճանապարհին ջրառատ մի աղբյուրի մոտ հանգիստ է տալիս իր զորքին և ի նշան հաղթության մի կաղնի տնկում աղբյուրի ակունքին: Ծառը մեծանում է, ծառի հետ մեծանում է նաև հավատը նրա զորության հանդեպ, բազմաթիվ պատմություններ են հյուսվում ծառի շուրջ: Հրաշագործ հատկություններ են վերագրվում նաև կաղնու տակից բխող աղբյուրի ջրին, որին Զորավարի աղբյուր անվանումն են տալիս:...

 ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Կոթի և Բարեկամավան համայնքներ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Կոթի և Բարեկամավան համայնքներ 11.12.2013

Դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց սահմանամերձ մարզի մի քանի համայնքներ: Առաջին կանգառը Ակնաղբյուրն էր, որտեղ նախարարը մասնակցեց ,,Վարդանանց կանչ,, միջոցառմանը: Այնուհետև նախարարը եղավ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղում, որտեղ մասնակցեց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությանը:

Քաղաքացիների ընդունելություն Բերդի քաղաքապետարանում 10.12.2013

Դեկտեմբեր 9-ին ժամը 16-00 ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Բերդի քաղաքապետարանում: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին 11 քաղաքացի՝ Բերդ, Տավուշ և Պառավաքար համայնքներից: Ընդունելությանը մասնակցել է 11 քաղաքացի: Քաղաքացիներից 7-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 1-ը աշխատանքի տեղավորման, 1-ը՝ առողջության հետ կապված, 2-ը բնակարանային հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան...

   Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը 09.12.2013

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը ,,Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները,, թեմայով: Ասուլիսին ներկա էին հանրապետական և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետը լրագրողներին ներկայացրեց ինչպես սահմանամերձ համայնքներում իրականացված ու ընթացիկ աշխատանքները, այնպես էլ այն հիմնախնդիրնեը, որոնք առկա են այդ համայնքներում: Տավուշի մարզն ունի 350 կմ միջպետական սահման, որի մոտ 300 կիլոմետրը Ադրբեջանի հետ է,...

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների 06.12.2013

Դեկտեմբերի 9-ին, ժամը 12-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա մարզպետ Արմեն Ղուլարյանի մամուլի ասուլիսը ,,Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները,, թեմայով: Ասուլիսին մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են պարզաբանումներ ստանալ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից (հեռախոս` 0263-62-58):

Հանուն հավասար  հնարավորությունների

Հանուն հավասար հնարավորությունների 04.12.2013

1992 թ. Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվեց որպես Հաշմանդամների միջազգային օր: 2010 թվականին Հայաստանը ստորագրեց ու վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան, որով ստանձնեց պարտավորություններ՝ ստեղծել պայմաններ հաշմանդամների իրավունքների պաշտպանության ու հավասար իրավունքների համար: Իսկ Տավուշի մարզն առաջինն էր, որտեղ ներդրվեց ներառական կրթությունը, և այսօր այն հաջողությամբ իրականացվում է մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում: Ավանդույթի համաձայն այս տարի էլ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել > հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը՝ աջակցությամբ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09