Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջուր, Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Ջուջևան, Ենոքավան, Բերդավան, Այգեհովիտ համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ 19.11.2013

2013 թվականի նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Աչաջուր, Բերդ, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Ջուջևան, Ենոքավան, Բերդավան, Այգեհովիտ համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ` Աչաջրում համայնքի ղեկավարի, իսկ մյուս համայնքներում` ավագանու անդամների: Աչաջուր համայնքում թեկնածուներ էին առաջադրվել ՀՀԿ անդամներ Տաթև Սերյոժայի Գասպարյանը, Կամո Վաչիկի Ղալթախչյանը և գործող համայնքապետ Համո Վաղինակի Գևորգյանը: 1119 կողմ ձայնով Աչաջուր համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել Կամո Ղալթախչյանը, Տաթև Գասպարյանի օգտին են քվեարկել 810 ընտրող, իսկ Համո Գևորգյանի օգտին՝ 375:

Տավուշի մարզկենտրոնում անցկացվեց <<Motul Low Range 2013>> ամենագնա ավտոմեքենաների մրցում

Տավուշի մարզկենտրոնում անցկացվեց <<Motul Low Range 2013>> ամենագնա ավտոմեքենաների մրցում 19.11.2013

Նոյեմբերի 16-ից 17-ը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի լճի տարածքում անցկացվեց > ամենագնա ավտոմեքենաների մրցում: Նոյեմբերի 16-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը ընդունեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանին: Անցկացվեց բրիֆինգ (ծանոթացում մրցուղուն), ավտոմեքենաների տեխնիկական զննում, մասնակիցների կայանում:

Ի գիտություն 19.11.2013

> բժշկական կենտրոնը սույն թվականի հոկտեմբեր ամսից սկսել է մարզային ծրագիր ` >: > ծրագրի շրջանակներում մասնակցելու են հետևյալ մասնագետները` սրտաբան, առիթմոլոգ, վնասվածքաբան, ուրոլոգ, գինեկոլոգ, վիրաբույժ, էնդոկրինոլոգ, անոթային վիրաբույժ, նյարդաբան և էխոսոնոգրաֆիստ:

Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի մարզային փուլը

Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի մարզային փուլը 18.11.2013

Հանրապետության բոլոր մարզերում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անց է կացվում արդեն ավանդույթ դարձած >: Այս անգամ այն նվիրված է Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում է > խորագիրը: Փառատոնը անցկացվում է 4 փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նոյեմբերի 15-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց մարզային փուլը: Մրցեցին տարածաշրջանային փուլը հաղթահարած 11-ից 14 տարեկան տարիքային խմբում գտնվող 26 աշակերտ, իսկ 20 աշակերտ՝ 15-ից 17 տարեկան տարիքային խմբում: Փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ներկայացրեց 11 հոգուց բաղկացած ժյուրիի ներկայացուցչական կազմը: Ժյուրիի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Բաբայանը և Զավեն Աբրահամյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասան Գարիկ Չեփչյանը, գրականության ու մշակույթի ճանաչված գործիչներ:

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 15.11.2013

Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելություն էր: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին 11 քաղաքացի՝ Իջևան, Հովք, Լուսաձոր, Խաչարձան, Աղավնավանք, Զորական, Գանձաքար և Պառավաքար համայնքներից: Ընդունելությանը մասնակցել է 10 քաղաքացի: Քաղաքացիներից 3-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 4 բնակիչներ դիմել էին սոցիալական աջակցության, 2-ը՝ հրդեհված և 1-ը՝ վթարված տան վերանորոգման խնդրով:

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը Տավուշի մարզում էր

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը Տավուշի մարզում էր 13.11.2013

2002 թվականին > համահայկական հիմնադրամի և կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ > բարեգործական ծրագիրը այսօր Տավուշի մարզում էր: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ է հանձնվում մարզում նպաստառու ընտանիքներում ծնված նորածիններին: Երրորդ եռամսյակում, ինչպես նաև նախորդ ամիս ցուցակներում չընդգրկված նորածին երեխաների համար մարզ էր բերվել ընդհանուր թվով 38 փաթեթ, որից 26-ը ստացան Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի և 5-ը՝ Բերդի տարածաշրջանների մանկիկները: Իջևանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաներին փաթեթները հանձնվեց Տավուշի մարզպետարանում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09