Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի մարզային փուլը

Անցկացվեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնի մարզային փուլը 18.11.2013

Հանրապետության բոլոր մարզերում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անց է կացվում արդեն ավանդույթ դարձած >: Այս անգամ այն նվիրված է Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում է > խորագիրը: Փառատոնը անցկացվում է 4 փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նոյեմբերի 15-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց մարզային փուլը: Մրցեցին տարածաշրջանային փուլը հաղթահարած 11-ից 14 տարեկան տարիքային խմբում գտնվող 26 աշակերտ, իսկ 20 աշակերտ՝ 15-ից 17 տարեկան տարիքային խմբում: Փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը ներկայացրեց 11 հոգուց բաղկացած ժյուրիի ներկայացուցչական կազմը: Ժյուրիի կազմում էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ջուլիետա Բաբայանը և Զավեն Աբրահամյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի առաջատար դերասան Գարիկ Չեփչյանը, գրականության ու մշակույթի ճանաչված գործիչներ:

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 15.11.2013

Նոյեմբերի 14-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելություն էր: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էին 11 քաղաքացի՝ Իջևան, Հովք, Լուսաձոր, Խաչարձան, Աղավնավանք, Զորական, Գանձաքար և Պառավաքար համայնքներից: Ընդունելությանը մասնակցել է 10 քաղաքացի: Քաղաքացիներից 3-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 4 բնակիչներ դիմել էին սոցիալական աջակցության, 2-ը՝ հրդեհված և 1-ը՝ վթարված տան վերանորոգման խնդրով:

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը Տավուշի մարզում էր

<<Օրորոց>> բարեգործական ծրագիրը Տավուշի մարզում էր 13.11.2013

2002 թվականին > համահայկական հիմնադրամի և կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ > բարեգործական ծրագիրը այսօր Տավուշի մարզում էր: Ծրագրի շրջանակներում նվերների փաթեթներ է հանձնվում մարզում նպաստառու ընտանիքներում ծնված նորածիններին: Երրորդ եռամսյակում, ինչպես նաև նախորդ ամիս ցուցակներում չընդգրկված նորածին երեխաների համար մարզ էր բերվել ընդհանուր թվով 38 փաթեթ, որից 26-ը ստացան Իջևանի, 7-ը՝ Նոյեմբերյանի և 5-ը՝ Բերդի տարածաշրջանների մանկիկները: Իջևանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված երեխաներին փաթեթները հանձնվեց Տավուշի մարզպետարանում:

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 12.11.2013

Նոյեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, քննարկվեցին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տվեցին վարչությունների և բաժինների ղեկավարները: Տավուշի մարզում սույն թվականի նոյեմբերի 10-ից 30-ը անցկացվող փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը:

Վերին Կարմիրաղբյուր գյուղում օծվեց Սուրբ Հովհաննես մատուռը

Վերին Կարմիրաղբյուր գյուղում օծվեց Սուրբ Հովհաննես մատուռը 11.11.2013

Նոյեմբերի 9-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում տոնական տրամադրություն էր: Օծվեց նորակառույց Սուրբ Հովհաննես մատուռը: Տուֆակերտ եկեղեցին կառուցվել է ծնունդով կարմիրաղբյուրցի մոսկվայաբնակ Մաքսիմ Անուշավանի Օհանյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Եկեղեցու բացմանը ներկա էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, զինվորականներ ու վերին կարմիրաղբյուրցիներ:

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան 11.11.2013

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան: Այն անցկացվում է 4 փուլով` ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նոյեմբերի 8-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում մրցում էին Իջևանի տարածաշրջանի դպրոցականները` մարզային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Մասնակցում էր 24 թիմ, յուրաքանչյուր թիմում` 3 աղջիկ և 3 տղա: Արդյունքում 4 տարածաշրջաններից մարզային փուլ դուրս եկավ մեկական թիմ: Իջևանի տարածաշրջանից մարզային փուլին մասնակցելու է Իջևանի ավագ դպրոցի թիմը, Նոյեմբերյանի տարածաշրջանից` Ջուջևանի դպրոցի թիմը, Դիլիջանի և Բերդ տարածաշրջաններից` Դիլիջանի և Բերդի ավագ դպրոցների թիմերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29