Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը

02.07.2015


Այսօր՝ հուլիսի 2-ին, Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը: Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը,  ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր Երևանից: Փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Վաղինակ Հովսեփյանի ուղեկցությամբ շրջեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ նրա հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին: Նշենք, որ կենտրոնը տեղակայված է Տավուշի մարզային փրկարարական վարչության շենքում և ստեղծվել է ՀՀ ՏԿԱԻՆ և ՄԱԶԾ համատեղ ջանքերով: Այն հագեցված է անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով: Այստեղ կգործի <<911>> ծառայությունը, որը մարզի յուրաքանչյուր բնակչի հնարավորություն կտա այսուհետ <<911>> ծառայություն զանգելիս միանալ ոչ թե Երևանում գտնվող, այլ անմիջապես մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն: Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանի խոսքերով, այն ոչ միայն հնարավորություն կտա բարձրացնել արտակարգ դեպքերի արձագանքման օպերատիվությունը, այլև կբարձրանա փոխգործողությունների մակարդակը և արդյունավետությունը մարզում գործող ծառայությունների միջև: Լրագրողների հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը անչափ կարևոր համարեց հատկապես սահմանամերձ Տավուշի մարզի համար, քանի որ այն հնարավորություն կտա վերահսկել մարզի ամբողջ տարածքը: Անդրադառնալով շենքային պայմաններին՝ մարզպետը նշեց, որ այն հնարավորինս վերանորոգվել է, և առաջիկայում կլուծվեն նաև մյուս՝ աշխատասենյակներ, խորհրդատվական սենյակ ունենալու խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57