Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Իջևանում 23.12.2013

Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Նախապես հերթագրված 22 դիմումատուներից ընդունելությանը ներկայացել էին 18-ը` Իջևան, Գանձաքար, Այգեհովիտ, Հովք, Ազատամուտ, Աչաջուր և Սևքար համայնքներից: Նրանցից 8-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` բնակարանի, 1 քաղաքացու դիմում կապված էր ճանապարհի խնդրի հետ, 1 քաղաքացի դիմել էր նպաստի վերականգնման, 2-ը` ֆինանսական աջակցության...

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը  Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին 20.12.2013

Շրջայցով Տավուշի մարզում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան պատվիրակությունը` պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրեյխի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին և տնտեսական ապահովության բաժնի ղեկավար Արմեն Քարամյանը: Շրջայցին հրավիրված էր և պատվիրակության հետ համայնքներ այցելեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նշենք, որ կազմակերպությունը սկսած 2010 թվականից կենսական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի...

Դիլիջանի միջազգային դպրոցը 2014 թվականի սեպտեմբերից իր դռները կբացի 16-ից բարձր տարիքի առաջին աշակերտների համար

Դիլիջանի միջազգային դպրոցը 2014 թվականի սեպտեմբերից իր դռները կբացի 16-ից բարձր տարիքի առաջին աշակերտների համար 18.12.2013

Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին մի կողմից Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչները, մյուս կողմից` Իջևանի ավագ դպրոցի ու վարժարանի սաները, Իջևանի պետական քոլեջի ուսանողները: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչ Զառա Զեյթունցյանը ներկայացրեց ընդհանուր տեղեկատվություն դպրոցի վերաբերյալ: Կրթօջախը 2014 թվականի սեպտեմբերից իր դռները կբացի 16-ից բարձր տարիքի առաջին...

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ բրիֆինգ

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ բրիֆինգ 18.12.2013

Այսօր` դեկտեմբերի 18-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ դեսպանի օգնականների մասնակցությամբ բրիֆինգ, որն անցկացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Քննարկվեցին սահմանամերձ գոտու իրավիճակին վերաբերող հարցեր: Զեկուցողները ներկայացրին կոնկրետ իրավիճակը սահմանին, հանդես եկան առաջարկությամբ: ԵԱՀԿ պաշտոնյաները խոստացան անհանգստացնող հարցը ներկայացնել իրենց ղեկավարին:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին 17.12.2013

Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ,,Պատվիրակություն Հայաստանում,, կազմակերպության ներկայացուցիչներին` կազմակերպության պաշտպանության բաժնի պատվիրակ Մաթիաս Վայնրեյխին, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն և տնտեսական ապահովության բաժնի ղեկավար Արմեն Քարամյանին: Կազմակերպությունը սկսած 2010 թվականից կենսական նշանակության տարաբնույթ ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզում, որոնց մեծ մասը գյուղատնտեսության աջակցության և...

Շնորհակալական նամակ լավ աշխատանքի համար 16.12.2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը շնորհակալական նամակ է ուղարկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, որով իր շնորհակալությունն է հայտնում մարզական միջոցառումները մարզում բարձր մակարդակով անցկացնելու համար: <<Հարգելի պարոն Ղուլարյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին և նույն վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանին`...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09