Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոստումնալից  ցուցանիշ

Խոստումնալից ցուցանիշ 10.10.2013

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը անցկացվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող շախմատիստների կազմում էր իջևանցի պատանի շախմատիստ Դավիթ Հովսեփյանը: Առաջնությանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից Չեռնոգորիա ժամանած 79 շախմատիստներ: Դավիթ Հովսեփյանը մեր տարածաշրջանից առաջին շախմատիստն է, որ մասնակցում էր նման առաջնության: Դավիթին մարզում է շախմատի ակադեմիայի Տավուշի մարզի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը: 9 հնարավորից...

ՕՐԱԿԱՐԳ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին ժ.12-00-ին կայանալիք Տավուշի մարզխորհրդի նիստի 09.10.2013

  1. Հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտման ընթացքի մասին Զեկ. Ռ.Ներսեսյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ 2. 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների մասին Զեկ. Վ.Սուքոյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ 3. ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների և բնակչության պետական ռեգիստրի ելակետային տվյալների մասին...

Նշվեց ուսուցչի օրը

Նշվեց ուսուցչի օրը 07.10.2013

Ուսուցչի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում 5-րդ Ա դասարանի երեխաների մասնակցությամբ: Միջոցառումն իր մեջ ամփոփում էր նաև դպրոցի վաստակաշատ ուսուցիչներից մեկի՝ մաթեմատիկայի ճանաչված մասնագետ Սրապիոն Խաչատրյանի 100-ամյակին նվիրված մաս՝ <<Նվիրում>> խորագրով: Երեխաները նախ հանդես եկան Ուսուցչի օրվան նվիրված ելույթներով՝ ասմունք, երգ, պար, այնուհետև ներկայացրին Սրապիոն Խաչատրյանի կյանքն ու աշխատանքային գործունեությունը: Ճանաչված ուսուցչի...

Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց 07.10.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր: ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրեց 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 07.10.2013

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունն սկսվեց խաղողի մթերման աշխատանքների մասին գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանի տեղեկատվությամբ. հոկտեմբերի 7-ի դրությամբ մարզում մթերվել է 7478 տոննա խաղող: Մթերման աշխատանքներն ավարտել են Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը /մթերել է 4343 տոննա խաղող/, Երևանի շամպայն-գինիների գործարանի...

Թիվ 5 դպրոցի ողջ աշակերտակազմը մասնակցեց աշխորհրդի նախագահի ընտրություններին

Թիվ 5 դպրոցի ողջ աշակերտակազմը մասնակցեց աշխորհրդի նախագահի ընտրություններին 07.10.2013

Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցը հոկտեմբերի 4-ին կազմակերպել էր աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Դպրոցն ամեն տարի կազմակերպում է նման ընտրություններ, սակայն այս տարի միջոցառումն ավելի մասսայական բնույթ էր կրում: Փոխտնօրեն Լ. Հարությունյանի ղեկավարությամբ կազմակերպիչներ Ա. Գալստյանը և Ա. Մելիքջանյանը նախօրոք աշխատանքներ էին տարել յուրաքանչյուր դասարանում՝ աշակերտներին ծանոթացնելով աշակերտական խորհրդի կանոնադրությանը, աշխորհրդի նախագահի իրավունքներին և պարտականություններին:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29