Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովն  անցավ վերապատրաստում

Գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովն անցավ վերապատրաստում 18.10.2013

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ հոկտեմբերի 16-ից 17-ը Տավուշի մարզպետարանում անցկացրեց գենդերային հարցերով մշտական հանձնաժողովի վերապատրաստման երկօրյա դասընթացներ:

Բերքաբերում  օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցին

Բերքաբերում օծվեց Սուրբ Գևորգ եկեղեցին 18.10.2013

Հայ-ադրբեջանական սահմանին կանգնած Բերքաբեր համայնքում հոկտեմբերի 17-ին նախադեպը չունեցած տոնակատարություն էր: Պատերազմ տեսած ու բազմաթիվ զոհեր տված գյուղի հավատավոր ժողովրդի առջև այդ օրն իր դռները բացեց Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է գյուղի կենտրոնում` սփյուռքահայ բարերարներ Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների հովանավորությամբ՝ ի հիշատակ սիրելի ծնողների՝ Խաչիկ և Նազելի Կանելյանների:

Նոր հրշեջ կետ` Տավուշի մարզում

Նոր հրշեջ կետ` Տավուշի մարզում 16.10.2013

Հոկտեմբերի 12-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության ղեկավարության հետ աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզում: Այցելեց Դիլիջանի, Իջևանի, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատներ,անձամբ ստուգեց իրեն զեկուցածը` կատարված աշխատանքները: Հանդիպեց մարզպետ Արմեն Ղուլարյանին, ներկայացրեց իրավիճակը, և պայմանավորվեցին միավորել ուժերը մարզում հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: ԱԻ նախարարը մասնակցեց նաև մարզխորհրդի նիստին, հանդես եկավ զեկուցումով և պատասխանեց տավուշցիների հարցերին:

Տավուշի մարզխորհրդի նիստում

Տավուշի մարզխորհրդի նիստում 14.10.2013

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Առաջին հարցով լսվեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանի զեկույցը քաղպաշտպանության բնագավառում կատարած աշխատանքների վերաբերյալ:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Երևանի հիմնադրման 2795-ամյակի կապակցությամբ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին 14.10.2013

Երևանի հիմնադրման 2795-ամյակի կապակցությամբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհավորական նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ մասնավորապես գրված է. ,,Հարգելի պարոն Մարգարյան, Տավուշի մարզի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էրեբունի-Երևանի 2795-ամյակի կապակցությամբ: Գրեթե երեք հազարամյակ է անցել պատմական այն օրվանից, երբ Ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինը մակագրեց Էրեբունի մայրաքաղաքի ծննդյան վկայականը:

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 11.10.2013

Հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Տավուշի մարզպետարանում: Իրենց հուզող տարբեր հարցերով մարզի ղեկավարին էին դիմել 11 հոգի Իջևանի տարածաշրջանից: Նրանցից հինգը մարզպետին էին դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Երեք քաղաքացու դիմում կապված էր երեխայի ուսման վճարի հետ, երկու քաղաքացի էլ դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեկ քաղաքացու դիմում վերաբերում էր անկված անասնագլխաքանակի փոխհատուցման խնդրին: Դրամական աջակցության դիմումներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:46:29