Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՕՖ-ի հովանավորությամբ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցում են նաև Տավուշի մարզի մասնագետները

03.07.2015

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հուլիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Հայաստանի 4-րդ հայկական միջազգային բժշկական համագումարը, որին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, բժիշկներ ու բուժքույրեր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը, համագումարին մասնակցում են մասնագետներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից և այլ երկրներից: Առաջին անգամ համագումարին իրենց մասնակցությունն են բերել նաև Կատարի, Ավստրալիայի, Թուրքիայի հայ բժիշկները: Համագումարին մասնակցելու հնարավորություն են ստացել նաև Տավուշի մարզի մասնագետները: Այդ հնարավորությունն ստեղծվել է շնորհիվ Հայ օգնության ֆոնդի աջակցության: ՀՕՖ-ի հովանավորությամբ մարզի 6 բժիշկ և մեկ բուժքույր մասնակցում են համաժողովին. բժիշկներ Գրիգոր Նազինյանը, Կարինե Դովլաթբեկյանը, Գայանե Գևորգյանը, Ասյա Մարդանյանը, Մուրադ Գրիգորյանը, Սուսաննա Այվազյանը և բուժքույր Արմիդա Զաքարյանը մինչև հուլիսի 4-ը կմասնակցեն համագումարի աշխատանքներին: Համագումարում կքննարկվեն ընդհանուր բժշկությանը, վիրաբուժությանը, ատամնաբուժությանը, բուժքույրական, առողջապահական, կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև ուռուցքաբանության և վերարտադրողական առողջության ոլորտի նորագույն ձեռքբերումներին, տեխնոլոգիական առաջընթացներին: Ուշադրության կենտրոնում կլինեն հանրային առողջապահական խնդիրները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27