Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկօրյա սեմինար <<Կարգավորիչ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանում. տեղական և միջազգային փորձ>> թեմայով

01.07.2015

ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցությամբ հունիսի 29-30-ը Դիլիջանում անցկացրեց սեմինար <<Կարգավորիչ բարեփոխումների ազդեցությունը Հայաստանում. տեղական և միջազգային փորձ>>թեմայով: Սեմինարին մասնակցում էին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները և Դիլիջանի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, տնօրենի տեղակալ Հեղինե Մանուկյանը և միջազգային խորհրդատու, Ավստրիայի աշխատանքի դաշնային պալատի Աշխատաշուկայի և ինտեգրման քաղաքականության վարչության պետի տեղակալ Գերնոտ Միտտերը: Երկօրյա սեմինարի ընթացքում տարբեր ոլորտներում ներկայացվող օրենսդրական բարեփոխումների առաջարկները ներկայացրին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի փորձագետները: Ներկայացվող թեմաները և գործընկերների հետ ծավալվող քննարկումները վերաբերում էին գյուղատնտեսության, ֆինանսական շուկաների, տնտեսական մրցակցության պաշտպանության, բնապահպանության ոլորտներին: Ավստրիացի փորձագետ Գերնոտ Միտտերը ներկայացրեց կարգավորման ազդեցության գնահատման կարևորագույն բաղադրիչները, ինչպես նաև բանակցությունների, խորհրդակցությունների կամ տեղեկատվության փոխանակման տեսակները իրավական բարեփոխումների համատեքստում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18