Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության կարգ

Հավելված

 

Հաստատված է ՀՀ Տավուշի մարզպետի

2009թ. ապրիլի 9-ի թիվ 28-Ա որոշմամբ

 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

 

1.         Մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը և տեղեկատվության տրամադրումը իրականացվում է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի տեղեկատվական կենտրոն-ընդունարանի կողմից, որը  կազմակերպվում է  յուրաքանչյուր  աշխատանքային  օր`  ժամը  900-1800-ն:

2.        Տեղեկատվական կենտրոն-ընդունարանը.

ա/ հաշվառում է մարզպետարանի այցելուներին և աջակցում նրանց կողմից ներկայացվող հարցումների, դիմումների, բողոքների և առաջարկությունների գործընթացին` տրամադրելով նրանց խորհրդատվություն դրանց ընթացակարգերի վերաբերյալ, և, եթե դրա անհրաժեշտությունը կա այլ մարմին, որին ենթակա է տվյալ հարցի լուծումը կամ պարզաբանումը

բ/ անհրաժեշտության դեպքում այցելուի խնդրանքով կամ պահանջով կազմակերպում է նրա հանդիպումը մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի հետ

գ/ մարզպետարանի պաշտոնատար անձերի մոտ հանդիպման գնացող քաղաքացիներին տրամադրվում է ուղեգրող կտրոն, որտեղ նշվում է այցելուի և տվյալ պաշտոնատար անձի անունը, ազգանունը և սենյակի համարը և իրականացնում է տվյալների գրանցում

դ/ իրականացնում է հարցումների, դիմումների, բողոքների և առաջարկությունների գրանցումը և դրանց հետագա ընթացքի կազմակերպումը /համաձայն “ՀՀ Տավուշի մարզպետի 2009թ. ապրիլի 9-ի “ՀՀ Տավուշի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին” թիվ 28-Ա որոշմամբ հաստատված կարգի/

ե/ կատարում է ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծություններ` մարզպետարան ուղղված դիմումների քանակի, բնույթի և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ, վերլուծությունների արդյունքները ներկայացվում են մարզպետին, աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև պահանջի դեպքում այլ շահագրգիռ կողմերին:

 

3.        Մարզպետի կողմից կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը ժ.1500-1700 մարզպետարանում, իսկ երրորդ հինգշաբթի օրը ժ.1500-1700 տարածաշրջանի կենտրոններից մեկում. ա/ Բերդի տարածաշրջան /Բերդի քաղաքապետարանի շենքում/ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսներին

բ/ Նոյեմբերյանի տարածաշրջան /Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում/ փետրվար, մայիս, օգոստոս, նոյեմբեր ամիսներին

գ/ Դիլիջանի տարածաշրջան /Դիլիջանի քաղաքապետարանի շենքում/ մարտ, հունիս, սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին:

3.1              Մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելու նպատակով ընդհանուր բաժնի կողմից կատարվում են հետևյալ նախապատրաստական աշխատանքները.

ա/ հարցազրույց քաղաքացու հետ

բ/ քաղաքացու հերթագրում

գ/ քաղաքացու կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրություն:

3.2             Անհրաժեշտության դեպքում մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

3.3             Ընդունելության ժամանակ մարզպետի կողմից տրված բանավոր հանձնարարականները արձանագրվում են:

3.4             Արձանագրված հանձնարարականները մեկ օրվա ընթացքում գրավոր փոխանցվում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

3.5             Հանձնարարակնների կատարման և նրանցում նշված ժամկետների նկատմամբ հսկողությունը իրականացնում է քարտուղարությունը:

4.        Մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ կերպ.

-       տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ

-       համապատասխան վարչության/բաժնի ներկայացուցիչ

-       մարզպետի տեղակալներ, աշխատակազմի ղեկավար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

-       մարզպետ:

5.        Տեղեկատվական կենտրոն-ընդունարանը քաղաքացիների հանդիպումը մարզպետարանի աշխատակիցների հետ կազմակերպում է նախապես գրանցելու և ուղեգիր կտրոն տրամադրելու միջոցով, որն այնուհետև լրացվում է ընդունելությունը իրականացրած մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից և վերադարձվում տեղեկատվական կենտրոն-ընդունարան:

6.       Տեղեկատվական կենտրոն-ընդունարանը մարզպետարանի աշխատակիցների հետ քաղաքացիների հանդիպման նշանակումը կարող է կազմակերպել նաև հեռախոսային զանգերի միջոցով առաջարկություն ստանալու դեպքում:

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ               Ս.ԴԱՎԹՅԱՆ

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-20 16:08:40