Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզը մասնակցել է <<Երևան էքսպո>> ցուցահանդեսին

Տավուշի մարզը մասնակցել է <<Երևան էքսպո>> ցուցահանդեսին 04.12.2013

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ ֆորումի շրջանակում դեկտեմբերի 3-ին > կենտրոնում, որը գտնվում է Երևանի Սերգեյ Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների > ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 10 մարզերն ու Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ:

Խորհրդակցություն` մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ 29.11.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալների, համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին: Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ, նախագծով նախատեսվում է եւս 2 մլրդ դրամ հատկացնել համայնքներին` չեզոքացնելու համար 2013թ. հուլիսից նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով համայնքային բյուջեների համար առաջացող ռիսկերը:

Հաղթել են ,,Լավագույն ուսուցիչ,, ամենամյա մրցույթում 29.11.2013

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ, տեղի ունեցավ ,,Լավագույն ուսուցիչ,, ամենամյա հանրապետական մրցույթի 2013 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթը արդեն 10 տարի է իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության համագործակցության շրջանակներում: Այն կազմակերպվում է Մայր Աթոռի բարերար, ամերիկաբնակ Սիլվա Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ: Մրցույթը, որին մասնակցում են «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև տարրական դպրոցների դասվարներ, անց է կացվում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում` մարզային եւ հանրապետական փուլերով, որի արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում:

Անցկացվեց << ՀՀ Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում>>  թեմայով ուսու

Անցկացվեց << ՀՀ Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում>> թեմայով ուսու 25.11.2013

Նոյեմբերի 22-ին մարզկենտրոն Իջևանում անցկացվեց > թեմայով ուսումնավարժանք: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:

Ենոքավան համայնքում նոր մատուռ օծվեց

Ենոքավան համայնքում նոր մատուռ օծվեց 25.11.2013

Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և մարզի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Սուրբ Երգինե Կույսի մատուռի պատարագի և օծման արարողությունը: Սուրբ Երգինե Կույսի եկեղեցին կառուցվել է համայնքապետ Անդրանիկ Չիբուխչյանի եղբոր՝ Ալբերտ Չիբուխչյանի և նրա տիկին Տատյանա Լուգովայայի բարերարությամբ: Վերջերս գյուղամեջից գերեզմանատուն ընկած 4000 մ2 կառուցած ճանապարհի հովանավորը նույնպես Ալբերտ Չիբուխչյանն է:

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ 19.11.2013

Նոյեմբերի 16-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել է 2013 թվականի գարնանային զորակոչի արդյունքները և 2013-2014թթ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությունը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09