Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համատեղ ուժերով մաքրեցին ու բարեկարգեցին Մորո Ձորի վանքի շրջակայքը

03.07.2015


<<ՀՀ Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տուրիզմի ֆակուլտետի <<Սերվիս>> մասնագիտության ուսանողների միջև ստեղծված համագործակցությունը գնալով խորանում է: Օրերս հասարակական կազմակերպության անդամներն ու համալսարանի մասնաճյուղի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները հանդես եկան համատեղ հետաքրքիր նախաձեռնությամբ՝ գործնական սեմինար պարապմունք անցկացնել Լուսահովիտ համայնքում: Իսկ օրակարգում համայնքի տարածքում գտնվող Մորո Ձորի վանքի ու նրա շրջակայքի մաքրման ու բարեկարգման հարցն էր: Նախաձեռնության հեղինակներին իր անձնական օրինակով ոգևորում էր համալսարանի դասախոս Պավել Ասիլբեկյանը: Ժրաջան մեղվի նման երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց ամբողջ օրը նվիրեցին հանրօգուտ աշխատանքին՝ գերագույն բավականություն ստանալով իրենց իսկ կատարած գործից: Իսկ աշխատավորների սննդի հարցը հոգացել էր համայնքի ղեկավար Արայիկ Սարհատյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05