Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում տրվեց ամառային զորակոչի մեկնարկը

06.07.2015

Այսօր՝ հուլիսի 6-ին, Տավուշի մարզում տրվեց ամառային զորակոչի մեկնարկը: Մարզի երեք՝ Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի զինկոմիսարիատներից Հայկական բանակում ծառայելու մեկնեցին նորակոչիկների առաջին խմբերը: Իսկ Դիլիջանում զորակոչը կմեկնարկի հուլիսի 12-ին: Ինչպես միշտ, այս անգամ էլ Իջևանի զինկոմիսարիատից տղաներին բանակ ճանապարհեցին հանդիսավոր արարողությամբ՝ հոգևոր հովվի օրհնանքով, երգ-երաժշտությամբ ու բարեմաղթանքներով: Այստեղ էին Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների հարազատներ: Բարի ու անփորձանք ծառայություն մաղթելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին՝ զինկոմ Արթուր Հովակիմյանը միաժամանակ տեղեկացրեց նաև, որ մինչ ծառայության մեկնելը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ ու հրամանով նորակոչիկները կայցելեն Մատենադարան, Ծիծեռնակաբերդ և Երևանի պատմության թանգարան: Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականից զորակոչն իրականացվում է վիճակահանության սկզբունքով, որն անց է կացվում հանրապետության կենտրոնական հավաքակայանում և հնարավորություն է տալիս ավելի թափանցիկ դարձնել նորակոչիկների զինծառայության վայրի ընտրության կարգը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 15:47:21