Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունում 12.11.2013

Նոյեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, քննարկվեցին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տվեցին վարչությունների և բաժինների ղեկավարները: Տավուշի մարզում սույն թվականի նոյեմբերի 10-ից 30-ը անցկացվող փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղինակ Սուքոյանը:

Վերին Կարմիրաղբյուր գյուղում օծվեց Սուրբ Հովհաննես մատուռը

Վերին Կարմիրաղբյուր գյուղում օծվեց Սուրբ Հովհաննես մատուռը 11.11.2013

Նոյեմբերի 9-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում տոնական տրամադրություն էր: Օծվեց նորակառույց Սուրբ Հովհաննես մատուռը: Տուֆակերտ եկեղեցին կառուցվել է ծնունդով կարմիրաղբյուրցի մոսկվայաբնակ Մաքսիմ Անուշավանի Օհանյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Եկեղեցու բացմանը ներկա էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, զինվորականներ ու վերին կարմիրաղբյուրցիներ:

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան 11.11.2013

Մեկնարկել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադան: Այն անցկացվում է 4 փուլով` ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Նոյեմբերի 8-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում մրցում էին Իջևանի տարածաշրջանի դպրոցականները` մարզային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Մասնակցում էր 24 թիմ, յուրաքանչյուր թիմում` 3 աղջիկ և 3 տղա: Արդյունքում 4 տարածաշրջաններից մարզային փուլ դուրս եկավ մեկական թիմ: Իջևանի տարածաշրջանից մարզային փուլին մասնակցելու է Իջևանի ավագ դպրոցի թիմը, Նոյեմբերյանի տարածաշրջանից` Ջուջևանի դպրոցի թիմը, Դիլիջանի և Բերդ տարածաշրջաններից` Դիլիջանի և Բերդի ավագ դպրոցների թիմերը:

Հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Նիկոլայ Ռիժկովը Տավուշի մարզում էր

Հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Նիկոլայ Ռիժկովը Տավուշի մարզում էր 08.11.2013

Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզում էր ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի Հայաստանում գտնվող պատվիրակությունը՝ ռուսաստանյան կողմի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի և հայաստանյան կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Շուրջ 16 տարի գործող հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ աշխատանքի արդյունքում երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորվել է կայուն և դինամիկ զարգացող հարաբերություններ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ պատվիրակությունը այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ:

Արժանացան Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրի

Արժանացան Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրի 08.11.2013

Փրկարարական և բժշկական ստորաբաժանումների համագործակցությունը կատարելագործելու, ինչպես նաև՝ Հայաստանում ՄԱԿ-ի որոնողափրկարարական միջազգային խորհրդատվական խմբի /INSARAG/ չափանիշներին համապատասխան փրկարարական կառույց ունենալու նպատակով՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացվեց > ծրագրի շրջանակներում ստեղծված բժշկական ստորաբաժանումների միջև մրցութային ավարտական միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, բազմաթիվ հյուրեր:

Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի  անկախ պրակտիկայի  բժշկական կենտրոն

Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի բժշկական կենտրոն 07.11.2013

Ընտանեկան բժիշկ Արևհատ Յարալյանի նախաձեռնությամբ օրերս Նոյեմբերյանում բացվեց ընտանեկան բժշկի անկախ պրակտիկայի բժշկական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Շնորհավորանքի իր խոսքում մարզպետը նշեց, որ թեպետ առողջապահության ոլորտում կատարվող ներդրումները ռիսկային են, սակայն այն անհատը, ով ունի բավարար գիտելիքներ, հմտություն ու դժվարությունները հաղթահարելու կամք ու համառություն, անպայման կկարողանա հասնել հաջողությունների: Դրա վառ օրինակը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09