Մարզպետարան
Մարզպետարանի մասին
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
ՀՀ Տավուշի մարզպետարանը ձևավորվել է 1996թ.` «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
Կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:
Մարզում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:
Մարզպետարանը ղեկավարում է մարզպետը: Մարզպետն ունի երկու տեղակալ, երկու խորհրդական, երկու օգնական:
Մարզպետարանը կազմված է 6 վարչությունից, քարտուղարությունից, 7 բաժնից :
Մարզպետարանի ենթակայությամբ գործում են պետական ոչ առևտրային և մարզային այլ կազմակերպություններ:
ՀՀ Տավուշի մարզպետն է Հայկ Ղալումյանը:
Որպես Տավուշի մարզպետ պաշտոնավարել են՝
- Հայկ Հարությունի Չոբանյան 2019թ․- 2021թ․
- Վահե Վոլոդյայի Ղալումյան - 2018թ.- 2019թ.
- Հովիկ Արամայիսի Աբովյան - 2014թ - 2018թ.
- Արմեն Հրանտի Ղուլարյան - 1999թ. - 2014թ.
- Պավլիկ Արտավազդի Ասատրյան - 1996թ. - 1999թ.
Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Սահմանադրության 1, 4001 /ինդեքս/
Հեռ.՝ (+374 263) 4 23 56
Էլ. հասցե.՝ tavush@mta.gov.am
ՀՀ Տավուշի մարզի խորհրդի կազմը
ՀՀ Տավուշի մարզպետարանի կառուցվածքը
ՀՀ Տավուշի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
ՀՀ Տավուշի մարզպետարանի հաստիքացուցակ
Տավուշի մարզպետարանի ներքին գործավարության կարգ
Տավուշի մարզպետարանի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
ՀՀ Տավուշի մարզպետարանի էթիկայի հանձնաժողովի կազմը
ՀՀ Տավուշի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերի կազմակերպիչ՝ Նատալյա Ալայան
հեռախոս 093008202