Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտից ուխտավորների հոսքը ձգվում էր դեպի  Նոր Վարագավանք

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտից ուխտավորների հոսքը ձգվում էր դեպի Նոր Վարագավանք 30.09.2013

Սկսած 2004 թվականից յուրաքանչյուր սեպտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը Տավուշի մարզում նշվում է որպես Նոր Վարագավանքի ուխտագնացության օր: Արդեն ավանդական դարձած միջոցառումը, որ շուրջ տասը տարի առաջ նախաձեռնել է ,,Տավուշ,, հայրենակցական միությունը, տարեցտարի ավելի ու ավելի է ընդլայնում իր մասնակիցների շրջանակը: Այստեղ ուխտավորներ են գալիս թե մարզի տարբեր բնակավայրերից, թե ամբողջ հանրապետությունից և թե արտասահմանից: Ըստ ավանդույթի Խաչափայտի մասունքը Հայոց աշխարհ է բերվել Հռիփսիմյաց կույսերի...

Աշխատանքային այցով Երևանում էր մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը 28.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 23-27-ը Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանը աշխատանքային այցով գտնվել է Երևանում, որտեղ մասնակցել է ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված՝ պաշտոնատար անձանց հետ պլանավորված հավաք-պարապմունքներին:

Տավուշի մարզպետարանում անցկացվեց քաղաքացիական ծառայողների հերթական ատեստավորում 28.09.2013

2013թ. սեպտեմբերի 28-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների հերթական ատեստավորումը: Քանի որ ատեստավորմանը մասնակցող քաղաքացիական ծառայողներն ունեին զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան, կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել էին,...

Ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք

Ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք 27.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու Վարագա Սուրբ Խաչի տոնին կազմակերպվող 10-րդ հոբելյանական ուխտագնացություն դեպի Նոր Վարագավանք, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ- արևմուտք: Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի խաչափայտի մասունքը՝ հավատավոր ժողովրդի երկրպագության համար: Սուրբ Պատարագը կմատուցվի ժամը 11-ին: Հավարտ պատարագի կկատարվի անդաստանի կարգ և Խաչափայտի մասունքով կօրհնվեն պատմական Տավուշ աշխարհի...

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը 25.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 22-ից պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է գտնվում Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Դեռևս 2009 թվականից Ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ՀՀ Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև, որը 2010 թվականին Ռեգենի շրջանի ղեկավարի Հայաստան կատարած այցի ժամանակ ամրագրվել է համապատասխան հուշագրով: Համագործակցությանը տեխնիկապես աջակցում է...

Նոյեմբերյանում բացվեց սոցիալական ծառայության կենտրոն

Նոյեմբերյանում բացվեց սոցիալական ծառայության կենտրոն 25.09.2013

    Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ  սոցիալական ծառայության կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և պետական ֆինանսավորմամբ վերանորոգված  ու  կահավորված պոլիկլինիկայի  նախկին շենքն այժմ արդեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09