Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները 18.09.2013

Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2012 թվականին մարզում մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 7486 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է այդ թիվը հասցնել շուրջ 8100 տոննայի: Ընթացիկ տարվա խաղողի առաջին քանակությունն է սկսել ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը:

Ամենամյա մարզական փառատոն Տավուշի մարզում

Ամենամյա մարզական փառատոն Տավուշի մարզում 17.09.2013

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպվում է ամենամյա մարզական փառատոն: Այս տարի փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի քաղաքներից փառատոնն առաջինն անցկացվեց Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին հանրակրթական հաստատությունների սաներ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ...

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 17.09.2013

Սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էր 13 քաղաքացի Իջևան, Նոյեմբերյան, Գանձաքար, Այգեհովիտ, Գետահովիտ և Կիրանց համայնքներից: Հերթագրված բոլոր 13 քաղաքացիներն էլ ներկայացել էին ընդունելության: Նրանցից 3-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 9 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, իսկ Կիրանց համայնքից մեկ բնակիչ մարզպետին էր դիմել հրդեհված տան...

Գոշ գյուղում տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը

Գոշ գյուղում տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը 14.09.2013

Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Գոշ գյուղում նախադեպը չունեցած համագյուղական մեծ տոնակատարություն էր. տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին պետական այրեր, մարզի հոգևոր դասը, թե հանրապետությունում և թե հանրապետությունից դուրս ապրող գոշեցիներ, բազմաթիվ հյուրեր, ամբողջ գյուղը:

Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ Թամանյանին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացումը

Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ Թամանյանին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացումը 11.09.2013

Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ուսանողներ ու դասախոսներ, Թամանյանի արվեստի սիրահարներ: Ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունը ճարտարապետի թոռանն էր՝ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանինը: Ներկայացված էին 25 ստենդներ, որոնցում նկարների ու տեքստերի...

Օգոստոս ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք 11.09.2013

ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդմամբ, ըստ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության, 2013 թվականի օգոստոս ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից 1979-ը Իջևանի տարածաշրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը՝ Բերդում, 887-ը Նոյեմբերյանում: ՍԾՏԳ-ներին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ 2013 թվականի օգոստոս ամսին հրատապ դրամական օգնություն է ստացել 482 ընտանիք /Իջևանում՝ 199,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18