Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար

07.07.2015

Հուլիսի 6-8-ը Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անց են կացվում վերապատրաստման դասընթացներ կրտսեր դպրոցում՝ 2-րդից 4-րդ դասարաններում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացի առաջին օրվա օրակարգում նախատեսված էր քննարկում, որին մասնակցեցին մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ ուսուցանող բոլոր ուսուցիչները: Երկրորդ օրն անցկացվեց վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեցին այն ուսուցիչները, ովքեր քննություն են հանձնելու և կստանան հավաստագրեր: Երրորդ օրը նախատեսված են քննություններ, որի արդյունքներով էլ կտրվեն հավաստագրեր: Տեղեկացնենք, որ քննության ընթացքում հավաքած միավորներով է որոշվում, թե որքան ժամանակով է տրվում հավաստագիրը: 10-13 միավորը մեկ տարի աշխատելու իրավունք կտա ուսուցչին, 14-17-ը՝ 2 տարի և 18-20-ը՝ 3 տարի: Հարցատոմսերն իրենց մեջ պարունակում են և գործնական, և հոգեբանական հարցեր: Դասընթացները վարում են Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Արմինե Խաչատրյանը և ՖԻԴԵ-ի վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ Արշակ Ռամազյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40