Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոր ուսումնական տարին՝ նոր խաղահրապարակով 11.09.2014
Նոր ուսումնական տարին Բերդի թիվ 4 հիմնական դպրոցն սկսեց նոր խաղահրապարակով: Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ դպրոցի նորակառույց խաղահրապարակի ու հանգստի գոտու բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ՀՕՖ-ի նյու-յորքյան գրասենյակի ղեկավար Գառնիկ Նանագուլյանը, բազմաթիվ հյուրեր: Նշենք, որ խաղահրապարակը և հանգստի գոտին կառուցվել են Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ և ամերիկահայ բարերարներ տեր և...
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Իջևանում 11.09.2014
Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 24 քաղաքացի Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Աչաջուր, Խաշթառակ, Խաչարձան, Ոսկեվան, Տավուշ և Հաղարծին համայնքներից: Քաղաքացիներից 5-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 12 բնակիչ դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը՝ հողատարածքի, 2-ը՝ բնակարանային խնդրով: Մեկական քաղաքացիներ դիմել էին աղբահանության ու խմելու ջրի հարցերով, իսկ մեկ...

Ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված հանդիպում 10.09.2014
Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի, մարզի հանրակրթական դպրոցների ղեկավարների ու զինղեկների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Գեներալ-լեյտենանտ Սարգսյանը գնահատեց մարզի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները, բայցև նշեց առկա խնդիրներն ու անելիքները, որոնց թվում էին դպրոցներում նախնական զինվորական պատրաստվածության և...

Ծրագիրը կնպաստի անտառային հիմնախնդիրների բարելավմանը 09.09.2014
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվում են <<Հողերի և անտառի կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում>> ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ ծրագրի նախապատրաստական գործողությունները: Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես Տավուշի մարզում, հողերի ու անտառների կայուն կառավարումը՝ ապահովելու համար բազմաթիվ էկոհամակարգային ծառայությունների շարունակական հոսքը /օրինակ, ջրամատակարարում, սողանքների վերահսկում...
Մրցույթը համարվեց չկայացած 05.09.2014
Սեպտեմբերի 4-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում կայացավ ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնի համար մրցույթ: Դիմումատուների չներկայանալու հիմքով մրցույթը համարվեց չկայացած: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը թափուր է:
Կվերսկսվեն վերապատրաստումները 05.09.2014
Ամառային ընդմիջումից հետո սեպտեմբերի 8-ից կվերսկսվեն ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հերթական վերապատրաստումները: Առաջին փուլով այս անգամ վերապատրաստման կգործուղվեն մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների թվով 6 քաղաքացիական ծառայողներ:


