Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական խորհրդակցությունում

02.02.2015

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հրավիրած հերթական խորհրդակցությունն այս անգամ նվիրված էր մարզի բուժ. հաստատություններում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրի միջոցառումների կատարմանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները, բուժ. գծով տեղակալները և հակահամաճարակային փորձագիտական կենտրոնի տնօրենն ու առողջապահության տեսչության պետը: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը տեղեկացրեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները հանրապետության հիվանդանոցային ամբողջ ցանցում (անկախ սեփականության ձևից) առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում։ Ուշադրության կենտրոնում է նաև այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումների կազմակերպումը։ Բուժ հաստատությունների ղեկավարներին տրվեց գործընթացը կանոնակարգող իրավական նորմերի փաթեթը, միաժամանակ հանձնարարվեց բոլոր բժշկական կենտրոններում  ներհիվանդանոցային վարակների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների պատասխանատուներ նշանակել: Խորհրդակցության մասնակիցներն  առաջարկեցին վերոհիշյալ թեմաներով մարզում դասընթացներ կազմակերպել և բժիշկների, և միջին բուժ. անձնակազմի շրջանում: Ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մարզում իմունիզացիայի ծրագրի կատարման ցուցանիշներին: Վեր հանվեցին այդ ոլորտի թերությունները, ցածր ցուցանիշներով բուժ. հաստատությունների ղեկավարները զգուշացվեցին և հանձնարարական ստացան սեղմ ժամկետում լրացնել բացթողումները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57