Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում նշվեց Հայոց բանակի օրը

30.01.2015

Հունվարի 28-ին Տավուշի մարզի բոլոր քաղաքներում, գյուղական համայնքներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ նվիրված Հայոց բանակի օրվան: Դրանք հիմնականում երթեր էին, հարգանքի տուրք զոհվածներին և հանդիսավոր ու մշակութային միջոցառումներ համապատասխան մշակույթի տներում: Միջոցառումների վերջնական ակորդը տրվեց մարզկենտրոն Իջևանում: Երթը սկսվեց մարզպետարանին հարող տարածքից և ավարտվեց Ազատամարտիկների հրապարակոմ, որտեղ ծաղկեպսակ դրվեց Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի կողմից: Ապա Իջևանի մշակույթի տանը ելույթ ունենալով՝ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետի և անձամբ իր անունից շնորհավորեց բոլոր իջևանցիներին մեր փառապանծ բանակի ստեղծման տարեդարձի կապակցությամբ: Միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում և ուսումնական մյուս հաստատություններում: Առավոտյան ժամը 10-ին դպրոցներում տեղի են ունեցել հանդիսավոր տողաններ, բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, հնչեցվել է օրհներգը: Կազմակերպվել են նաև Հայոց բանակին նվիրված այլ միջոցառումներ՝ արիության դասեր, հանդիպումներ զինվորականների հետ: Արդեն հունվարի 29-ին Հայոց բանակի տոնն առանձնակի շուքով նշվեց նաև ՍՕՍ մանկական գյուղում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03