Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը՝ Տավուշի մարզում

30.01.2015

Հունվարի 27-ի առավոտյան ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվող «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»-ի բացման հանդիսավոր արարողությանը։
Այնուհետև նախարար Երիցյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերում: Սարիգյուղ, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Դովեղ և Բերդավան համայնքներում ՏԿԱԻ նախարարը և Տավուշի մարզպետը հանդիպել են գյուղապետերի և բնակիչների հետ։ Քննարկվել են բնակչությանը հուզող ամենատարբեր հարցեր` անվտանգություն, ջուր, գազ, զբաղվածություն, սոցիալ-տնտեսական և կենսապահովման այլ խնդիրներ։ Նախարարը լսել է բոլորի խնդիրները` խոստանալով բարձրացնել հարցերը համապատասխան ատյաններում և հնարավորինս աջակցել համայնքներին:
Համայնքների բնակիչները շնորհակալություն են հայտնել Արմեն Երիցյանին սահմանամերձ համայնքներն ուշադրության կենտրոնում պահելու և սահմանամերձ համայնքների հարկային բեռը թեթևացնելու նախագծի կյանքի կոչմանն աջակցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27