Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրանսպորտի և կապի նախարարը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին 16.01.2014

   Երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր տեղամասը շրջանցող` նոր կառուցվող ճանապարհահատված, ծանոթացավ այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 3,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի կողմից: Շինարարական աշխատանքներն իրականացնում է...

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 16.01.2014

Այսօր` հունվարի 16-ին, մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էին դիմել ութ քաղաքացի մարզի Իջևան, Հովք, Դիլիջան, Խաչարձան, Սարիգյուղ համայնքներից: Նրանցից չորսը մարզպետին էին դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Երկու հոգի դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեկ քաղաքացու դիմում հասարակական կառուցապատման տարածքի հետ կապված հարցով էր:

Մարզի հանրակրթական դպրոցներում վերսկսվել են դասերը 13.01.2014

Հունվարի 13-ից մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել են 2013-2014 թ.թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքները: Բացառություն են կազմել միայն 1-ին և 2-րդ դասարնների աշակերտները, որոնց համար ձմեռային արձակուրդները կշարունակվեն մինչև հունվարի 27-ը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ դասընթացները շարունակվում են բնականոն, ըստ նախատեսված ծրագրի:

Նոր տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը 09.01.2014

Հունվարի 9-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի մասնակցությամբ նոր տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունն անցկացրեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը մեկ անգամ ևս շնորհավորեց աշխատակազմին Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով բոլորին անձնական ու աշխատանքային հաջողություններ, ամենայն բարիք: Նշվեց, որ անցած տարում բավականին ձեռքբերումներ են եղել, որոնց կողքին սակայն եղել են նաև բացթողումներ, որոնք ընթացիկ տարում համատեղ աշխատանքով պետք է վերացվեն:

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում 08.01.2014

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Նշենք, որ հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են հեթանոսական տոներ նշել։ Բանն այն է, որ դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակում է որպես Հիսուսի ծննդյան օր։

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԸ 31.12.2013

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գրող, հրապարակախոս Զորի Բալայանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09