Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի հերթական միջոցառումը

02.02.2015

Օրերս <<Հույսի կամուրջ>> ՀԿ Իջևանի կենտրոնում աղետների ռիսկի նվազեցման և նույն ոլորտում հասարակության իրազեկման նպատակով անցկացվեց ուսումնական վարժանք: Միջոցառման սկզբում Տավուշի մարզային փրկարարական վարչության աջակցությամբ կատարվեց հասարակական կազմակերպության երեխաների և անձնակազմի տարհանում, որտեղ ներգրավված էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները: Միջոցառումը կազմակերպվել էր Հարավային Կովկասում <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվում է բրիտանական <<ՕՔՍՖԱՄ>> կազմակերպության միջոցներով: Նույն ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառման 2-րդ հատվածում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի մարզային ԱՌՆ/ աղետների ռիսկի նվազեցման/ թիմի, ՕՔՍՖԱՄԻ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարների ու Վրաստանից փորձի փոխանակման նպատակով ժամանած գործընկերների միջև: Հանդիպմանը ելույթ ունեցավ և ներկաներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Իսկ մարզային ԱՌՆ թիմի անդամ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց թիմի համագործակցության ծրագրերը <<Հույսի կամուրջ>> և մյուս ՀԿ-ների հետ: Միջոցառումը շարունակվեց նաև Դիլիջան և Հովք համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03