Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական խորհրդակցությունը դպրոցների տնօրենների մասնակցությամբ

09.02.2015

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական խորհրդակցությունը մարզի կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ: Հիմնական քննարկման թեմաները հունվարի 1-ի դրությամբ ազատ մնացորդների ծախսման ուղղղությունների և ընթացիկ տարվա նախահաշիվների կազմման, ինչպես նաև դպրոցներում առկա հիմնախնդիրների վերաբերյալ էին: ՊՈԱԿ-ների տնօրենները վերոհիշյալի մասին խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացրին: Մարզպետ Հովիկ Աբովյանն առաջարկեց առկա ազատ միջոցներն ուղղել դասասենյակների նորոգմանը, ջեռուցման խնդիրների կարգավորմանը և համապատասխան աշակերտական գույքի ձեռք բերմանը: Միաժամանակ ներկայացվեց, որ կրթական ոլորտի ՊՈԱԿ-ների 2015թ հունվար ամսվա ֆինանսավորումը իրականացվել է: Մարզպետը ՊՈԱԿ-ների տնօրեններին հանձնարարեց կատարել աշխատակիցների աշխատավարձերի վճարումներն առանց ուշացումների: Քննարկվեցին նաև ոլորտին վերաբերող այլ ընթացիկ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59