Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀկ հերթական բրիֆինգը

30.01.2015

Հունվարի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբերլիեն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անձնական օգնական Սայմոն Տեշլերը: Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ներկայացրեց վերջին շրջանում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը և դրա հետ կապված մարզի սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին նաև ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բրիֆինգին հաջորդեց ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի հատվածում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27