Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դպրոցականների ամառային հանգիստը Հանքավանի ,,Լուսաբաց՚՚ ճամբարում 09.07.2014
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են հանդիսանում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ...

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ բրիֆինգը 09.07.2014
Հուլիսի 8-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ բրիֆինգը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Բրիֆինգին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարը: Քննարկվեցին սահմանային միջադեպերի հետ կապված հարցեր: Մասնավորապես մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց սահմանամերձ հատվածում տիրող...

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ <<Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, աջակցություն տարածքային զարգացման գործընթացներին>> ծրագրի ներկայացում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը, մասնակցում էին մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ, համայնքապետեր, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ և այլ շահագրգիռ կողմեր: Տավուշի մարզպետի տեղակալ...

Շրջայց զորամասերում ու մարտական հենակետերում 08.07.2014
Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել է զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և...

<<Գլոբալ Վիլիջ>> միջազգային կամավորական թիմը հյուրընկալվեց Տավուշի մարզում 08.07.2014
Օրեր առաջ <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամը հյուրընկալեց <<Գլոբալ Վիլիջ>> ծրագրի միջազգային կամավորների առաջին թիմին: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած 10 կամավորներ մեկ շաբաթ է ընդգրկված են Իջևան քաղաքում ապրող Փարսադանյանների տան վերանորոգման և բարեկարգման աշխատանքներում: Փարսադանյանների բազմանդամ ընտանիքը տարիներ շարունակ բնակվել է վթարային շենքում, իսկ հիմա <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի հետ համագործակցության...

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր 07.07.2014
Հուլիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ներկայացուցիչների հետ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելեց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներ: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացավ սահմանամերձ գոտում գտնվող Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Քննարկվեց շինարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարցեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետև մեկնեց Մովսես...