Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ  ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՅԻՄԴՈՍ ԲՈԶԺԻԳԻՏՈՎԻՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՅԻՄԴՈՍ ԲՈԶԺԻԳԻՏՈՎԻՆ 23.08.2013

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Տավուշի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Դեսպանին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ողջունելով հյուրին՝ մարզպետը նախ ներկայացրեց մարզն իր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով, ապա անդրադարձավ նրա գերակա ճյուղերին ու զարգացման հեռանկարներին: Նշեց, որ ապակենտրոնացված համագործակցության ծրագրի շրջանակներում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել մարզում և այսօր...

Անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը

Անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը 21.08.2013

Օգոստոսի 21-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված ամենամյա մրցույթ-փառատոնի մարզային փուլը: Ամենամյա մրցույթ-փառատոնը կազմակերպում է <<Սասնա տուն>> ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների աջակցությամբ: Տավուշի մարզում մրցույթին մասնակցեցին մարզի դպրոցներից 1-ի փուլը հաղթահարած 12 երեխաներ: 3-րդ և 2-րդ տեղերը 23-ական և 24-ական   միավորներով համապատասխանաբար կիսեցին Չորաթանի միջնակարգ,...

Մեղրի ու հատապտուղների փառատոն Բերդում

Մեղրի ու հատապտուղների փառատոն Բերդում 20.08.2013

Օգոստոսի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կրկնակի տոն էր: Խաղողօրհնեքից բացի այստեղ անցկացվեց նաև մեղրի ու հատապտուղների փառատոն: Արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնի կազմակերպման հեղինակներն էին ՙՙՏավուշի հոգևոր վերածնունդ,, , ՙՙՀայրենիքի զարգացման նախաձեռնություն՚՚ և ,,Բերդի կանանց ռեսուրսային կենտրոն,, հիմնադրամները: Նպատակը հոգևոր-մշակութային կյանքի զարթոնքն է, տեղական արտադրության խթանումն ու զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում: Փառատոնը բազմամարդ էր. մասնակցում էին ոչ միայն...

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության հարցեր

Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրության հարցեր 20.08.2013

Պաշտոնական իր առաջին այցով Տավուշի մարզում էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը: Օգոստոսի 19-ին դեսպանին ընդունեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով հյուրին՝ մարզպետը նշեց, որ ամերիկյան կառավարության աջակցությամբ բավականին ծրագրեր են իրականացվել մարզում: Տավուշի յուրահատուկ բնությունը, պատմաճարտարապետական ու բնության...

Համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը

Համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը 16.08.2013

Օգոստոսի 15-ին համատեղ այցով Տավուշի մարզում էին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Բրեդլի Բուզետտոն և Հայաստանի Հանրապետությունում Ֆինլյանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը: Տավուշի մարզպետի մոտ տեղի ունեցած ընդունելությանը քննարկվեցին ՄԱԿ-ի ,,Աջակցություն առևտրին,, ծրագրի ուղղությամբ իրականացված աշխատանքներին վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ դեռևս անկախության առաջին տարիներից ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հարյուրավոր ծրագրեր...

Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ 14.08.2013

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 5-ի N 1011/Ա-Ք և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 6-ի N 2154/Ծ-4 հրամանների՝ Տավուշի մարզին հատկացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցման 2013 թվականի նպատակային ընդունելության 10 տեղ հետևյալ մասնագիտությունների գծով՝ Դասիչը Մասնագիտության անվանումը Տեղերը Ուսման վարձը հազ.դրամ 310112 Ապահովագրական գործ /ագրոպարենային համակարգի/ 1 300 310301...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09