Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի մրցաշար Մարզպետի գավաթի համար

01.12.2014

Շախմատի ֆեդերացիայի վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի , Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի առաջարկով, տարածաշրջանների շախմատի մարզիչների հետ համատեղ քննարկվեցին նաև մարզում սպորտաձևն աշխուժացնելու հիմնական ճանապարհները, վեր հանվեցին խնդիրները, որոնք խոչընդոտ են հանդիսանում շախմատի դասավանդումն առավել արդյունավետ դարձնելուն: Մարզիչները ներկայացրին, որ դասավանդման հետ միաժամանակ, երեխայի զարգացմանը, որպես շախմատիստի, խիստ նպաստում են մրցաշարարերը: Իսկ դրանց հաճախակի անցկացման համար միջոցներ են հարկավոր: Նիստի ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը հավաստիացրեց, որ առաջարկները հաշվի կառնվեն և ըստ տարածաշրջանների ոլորտի աշխատանքները կկանոնակարգվեն: Այսօր արդեն տեղեկացանք, որ հանգանակություն է կատարվել, որի արդյունքում հավաքված գումարը տրամադրվել է տարածաշրջանային մարզիչներին տեղերում մրցաշարեր կազմակերպելու նպատակով: Առաջիկայում նույնպես մարզում սպասվում է շախմատային տոն: Դեկտեմբեր ամսվա ընթացքում մարզկենտրոն Իջևանում կկազմակերպվի շախմատի մարզային մրցաշար Մարզպետի գավաթի համար: Նախատեսվում է, որ մրցաշարը կանցկացվի ամեն տարի, կդառնա ավանդական, իսկ գավաթը կլինի փոխանցիկ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59