Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

                         Մովսեսը հանդիսավորությամբ նշեց գյուղի օրը

Մովսեսը հանդիսավորությամբ նշեց գյուղի օրը 13.08.2013

Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի համար 2013 թվականի օգոստոսի 10-ը կմնա որպես գյուղի պատմության հիշարժան օրերից մեկը: Այդ օրը սահմանամերձ համայնքում անցկացվեց ,,Մովսես գյուղի օր,, անդրանիկ միջոցառումը: Օրվա տոնական տրամադրությունը մովսեսցիների հետ կիսելու ու շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզի հոգևորականաց դասը, բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից: Տոնակատարությունն սկսվեց առավոտյան՝ գյուղի նորակառույց եկեղեցու...

Հնդկական մշակույթի օրերի մեկնարկը տրված է

Հնդկական մշակույթի օրերի մեկնարկը տրված է 12.08.2013

Օգոստոսի 15-ին, արդեն 67-րդ անգամ, հնդիկ ժողովուրդը կնշի իր անկախության 67-րդ տարեդարձը: Տավուշի մարզում տոնին նվիրված միջոցառումների շարք է մշակել ,,Հայ-հնդկական բարեկամություն,, հասարակական կազմակերպությունը՝ աջակցությամբ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան,  Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և Իջևանի գինու-կոնյակի գործարանի: ,,Հնդկական մշակույթի օրեր,, միջոցառումների մեկնարկը տրվեց օգոստոսի 9-ին Իջևանի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով, որի բացման հանդիսավոր...

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 12.08.2013

Օգոստոսի 12-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Տարբեր հարցերով մարզպետին էր դիմել ընդհանուր թվով 11 բնակիչ: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ 7 հոգի, մարզպետին էին դիմել աշխատանքի հարցով, 2 քաղաքացի՝ երեխայի ուսման հետ կապված խնդրով: Մեկ քաղաքացի դիմել էր ֆինանսական օգնության խնդրանքով, մեկ քաղաքացի էլ՝ այլ հարցով: Դրամական հարցով դիմումին տրվեց դրական լուծում: Մնացած դիմումների վերաբերյալ...

,,ՀիմնաՏավուշը,, շուկայական գնով խոտ է ընդունում 09.08.2013

,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամը Լուսաձորի անասնապահական համալիրի տարածքում, շուկայական գնով, Տավուշի մարզի բնակչությունից գնում է մեծ քանակությամբ անասնակեր՝ խոտ: Հետաքրքրվողները մանրամասն տեղեկությունների համար կարող են զանգահարել /060/ 44-77-38, /094/ 22-99-82, /099/ 18-89-18 հեռախոսահամարներով:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին 09.08.2013

Օգոստոսի 9-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատողներ:

Քաղաքացիների ընդունելություն Դիլիջանում 02.08.2013

Օգոստոսի 1-ին Դիլիջանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 7 քաղաքացի: Դրամական օգնության խնդրանքով դիմել է 4 դիլիջանցի, աշխատանքի տեղավորման հարցով՝ 2-ը և մեկ բնակիչ՝ անձնական խնդրով: Դրամական օգնության դիմումները բավարարվել են, աշխատանքի տեղավորման հարցերը վերցվել են հաշվառման: Անձնական խնդրով դիմած քաղաքացու հարցին նույնպես տրվել է դրական լուծում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09