Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համընդհանուր ներառական կրթության մոդելը՝ Տավուշի մարզից

28.11.2014

Հայաստանի Հանրապետությունը ճանաչվելու է համընդհանուր ներառական կրթության երկիր, որին հասնելու համար ՀՀ կրթության մասին օրենքում կատարվում են փոփոխություններ: Նոր փոփոխությունները և ներառական կրթության կազմակերպման առանձնահատկությունները, այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպված հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրեններին ներկայացրեց կրթության ոլորտի փորձագետ Մարինե Հակոբյանը: Դրանցով սահմանվում են հիմքեր ներառական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակով: Տավուշի մարզը որպես արդեն ներառական կրթության ոլորտում փորձ ունեցող մարզ, ճանաչվել է փորձարարական տարածք, և վերջին օրենքում ընդգրկված փորձն ու հիմնավորումները վերցված են հենց Տավուշի մարզից: Այս ոլորտում Տավուշի մարզում ներդրված սկզբունքները տարածվելու են ամբողջ հանրապետությունում: Ըստ նոր փոփոխությունների կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հնարավոր կլինի կազմակերպել ցանկացած դպրոցում: Ստեղծվելու է մանկավարժահոգեբանական աջակցության եռաստիճան համակարգ, որի արդյունքում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների դիտարկումը կատարվելու ու նրա կարիքը գնահատվելու է դպրոցում, իր բնական միջավայրում: Այս օրենքով խիստ ընդլայնվում է դպրոցների գործառույթները և մեծանում է նրանց պատասխանատվությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18