Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց կիոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն Արմեն Աբովյանին և նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին:

24.11.2014

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց կիոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն Արմեն Աբովյանին և նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին: Ի դեմս Արմենի Տավուշի մարզի մարզաշխարհը կարևորագույն հաջողություն է գրանցել: Նոյեմբերի 2-3-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացած կիոկուշինկայ կարատեի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, բագրատաշենցի 17-ամյա Արմեն Աբովյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Առաջնությանն Արմենը մեկնել է Հայաստանի Ազգային ֆեդերացիայի հավաքական թիմում և անցկացնելով 3 մենամարտ, միակ գլխավոր մրցանակակիրն է դարձել այդ կազմում: Սա Արմեն Աբովյանի միակ ձեռքբերումը չէ: Նա 2012-ին նույնպես նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը և 2 անգամ էլ Եվրոպայի չեմպիոն է դարձել: Իսկ Հայաստանում և Կովկասի առաջնություններում նվաճած կոչումները բազմաթիվ են: Արմեն Աբովյանը մարզիչ Արմեն Կիրակոսյանի լավագույն սաներից է, բայց, իհարկե, միակը չէ: Շնորհիվ Արմեն Կիրակոսյանի սկսած 2003 թվականից Բագրատաշենում կիոկուշինկայ կարատե մարզաձևի դպրոց է ձևավորվել: Այսօր արդեն այնտեղ մարզվում են 35 երեխա:
Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց և մարզիկ Արմեն Աբովյանին, և նրա մարզչին՝ Արմեն Կիրակոսյանին կարևոր հաղթանակի կապակցությամբ: Նշեց, որ նման ձեռքբերումները ոչ միայն մեզ հպարտություն, ուրախություն են պարգևում, այլև ոգևորում են հասակակիցներին և խթան են հանդիսանում, որպեսզի նրանք նույնպես զբաղվեն սպորտով: Մարզպետը տեղեկացրեց, որ համապատասխան հանձնարարականով Նոյեմբերյան քաղաքում նույնպես կստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզիչը կարողանա աշխատել նաև այնտեղ, հատկապես, որ Արմեն Կիրակոսյանն այժմ արդեն հանդիսանում է կիոկուշինկայ կարատեի Տավուշի մարզի Ազգային ֆեդերացիայի նախագահը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03