Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավետարանական առակները՝ Տավուշի մարզի դպրոցների բեմադրություններում

27.11.2014


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում են հանրապետական մրցույթ << Ավետարանական առակները հայ դպրոցում>> խորագրով: Հոկտեմբեր ամսից այն մեկնարկել է: Արդեն անց են կացվել տարածաշրջանային և ընտրական փուլերը: Իսկ նոյեմբերի 26-ին Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում կայացավ մրցույթի մարզային փուլը: Մասնակցում էին Հաղարծնի միջնակարգ դպրոցը <<Սերմնացանի առակը>> բեմադրությամբ, Կողբի թիվ 2 դպրոցը՝ <<Բարի սամարացի>> բեմադրությամբ, Մովսեսի միջնակարգ դպրոցը << Տասը կույսերը>> և Դիլիջանի ավագ դպրոցը <<Անառակ որդու վերադարձը>> բեմադրություններով: Մինչ ներակայացումների դիտումը տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որտեղ բացման խոսքով հանդես եկավ Տավուշ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ապա նա ներկայացրեց ժյուրիի կազմը, որի նախագահն էր Տավուշի մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, իսկ կազմում ընդգրկված էին հոգևոր հովիվներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Այս մրցույթը խնդիր ունի նպաստավոր միջավայր ստեղծել երեխաների քրիստոնեական դաստիարակության գործում, ինչպես նաև այն կարևորվում է մեր եկեղեցու պատմության վարկանիշը բարձրացնելու ու մատչելի դարձնելու առումով: Դիտելով երեխաների խանդավառությամբ լեցուն խաղը բեմի վրա, կարելի է եզրակացնել, որ միջոցառումն, իսկապես, հասել է իր առջև դրված նպատակների իրականացմանը:
Մրցույթի հաջորդ՝ հանրապետական փուլը, կկայանա դեկտեմբերի 3-5-ը, որին Տավուշի մարզից իրենց բեմադրությամբ հանդես գալու իրավունքը նվաճեցին Կողբի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները: Առաջին տեղը գրավելու համար դպրոցը նաև ժյուրիի կողմից արժանացավ դրամական պարգևի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57