Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոս ամսվա դրությամբ 294 աշխատանք փնտրող տեղավորվել է աշխատանքի 10.09.2013

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ,,Զբաղվածության պետական գործակալության՚՚ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածքային կենտրոնների կողմից ներկայացված տեղեկատվության, 2013թ. օգոստոս ամսվա դրությամբ մարզում հաշվառված է 4032 գործազուրկ, որից Իջևանում՝ 1048, Դիլիջանում՝ 2110, Բերդում՝ 438, Նոյեմբերյանում՝ 436: Համաձայն նույն...

Գյուղատնտեսական լուր 06.09.2013

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար Տավուշի մարզին մատչելի գներով հատկացվել է 1 կիլոգրամը 80 դրամով 300 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու՝ ըստ պայմանագրային պարտավորությունների 1:2 հարաբերությամբ /160 դրամ/ 2014թ. բերքահավաքից հետո մինչև 2014 թվականի հոկտեմբերի 5-ը գումարը վերադարձնելու պայմանով: Հատկացվել է նաև 30...

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  ԼԵՎՈՆ ԶԱՔԱՐԻ ԱՆԱՆՅԱՆԸ

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԶԱՔԱՐԻ ԱՆԱՆՅԱՆԸ 04.09.2013

Սեպտեմբերի 2-ին կյանքից անժամանակ հեռացավ մեր հայրենակից, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Լևոն Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1964 թվականին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, իսկ 1968-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է...

 Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Մեկնարկեց նոր ուսումնական տարին 02.09.2013

Այս տարի հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկեց սեպտեմբերի 2-ին: Ուսումնական տարվա առաջին օրը դպրոցականների համար սկսվեց տոնական տրամադրությամբ, ծաղիկներով ու ժպիտներով: Օրն առանձնահատուկ էր հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի շեմից, նստում դպրոցական նստարանին և շփվում առաջին ուսուցչի հետ: Տոնական օրվա տրամադրությունները դպրոցականների հետ կիսեցին ու նոր ուսումնական տարվա առթիվ երեխաներին շնորհավորեցին Տավուշի մարզպետ Արմեն...

  ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ  ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 30.08.2013

Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը, մարզի ուսումնական հաստատությունների տնօրենները, փոխտնօրեններ, կրթության ոլորտի պատասխանատուներ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.08.2013

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել ու մնում է այն ամենակայուն հարստությունն ու հզոր զենքը, որով ապահովվում է պետության ու հասարակության առաջընթացն ու զարգացումը: Սեպտեմբերի 1-ի օրն առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար: Մաղթում եմ, որ դպրոցական տարիները նրանց համար լինեն գիտելիքների ձեռքբերման ու հարստացման, ինքնաճանաչման ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09