Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր հեռուստանախագիծ դպրոցականների համար

02.12.2014

Համագործակցելով մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամը և <<Արմենիա>> հեռուստաընկերությունը եռակողմ հուշագրի շրջանակներում իրականցնում են <<Ամենախելացին>> ինտելեկտուալ հեռուստանախագիծը: Նախագծին մասնակցում են հանրակրթական դպրոցների 12-13 տարեկան աշակերտները: Նախագծի խմբագրակազմի կողմից մարզերում անցկացվում են խաղի մասնակիցների նախընտրական փուլերը: Դրանք երեքն են. hայտադիմումի լրացում և ներկայացում, անհատական թեստի լրացում և դրա արդյունքների բավարար լինելու դեպքում՝ բանավոր տեսանկարահանվող քաստինգի մասնակցություն: Բոլոր երեք փուլերը բարեհաջող անցնելուց հետո աշակերտը հնարավորություն կստանա դառնալ <<Ամենախելացին>> հեռուստախաղի առաջին եթերաշրջանի մասնակիցը: Այն կկայանա 2015 թվականին նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո: Իջևանի թիվ 5 դպրոցում արդեն կայացել է Տավուշի մարզի նախընտրական երկու փուլը: Մարզի բոլոր դպրոցներից մասնակցել են 99 աշակերտ: Երրորդ՝ բանավոր հարցազրույցի փուլին, մասնակցելու իրավունք են ստացել 6 աշակերտ, որոնցից 2-ը ներկայացնում են Իջևանի թիվ 5 դպրոցը, 1-ական աշակերտներ են ընտրվել Այգեհովիտի, Սևքարի, Բերդավանի, Նոյեմբերյանի ավագ դպրոցներից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57