Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլն ավարտվել է

24.11.2014

Տավուշի մարզում արդեն անց են կացվել շախմատի դպրոցականների օլիմպիադայի տարածաշրջանային փուլերը: Դրան նախորդել էր ներդպրոցական փուլը, որտեղ իրենց լավ դրսևորած երեխաները մասնակցել են տարածաշրջանային փուլին: Ինչպես տեղեկացնում է Շախմատի Հայաստանի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, յուրաքանչյուր տարածաշրջանից խաղի արդնունքում ընտրվել է դպրոցական 2 թիմ, որոնք էլ պետք է արդեն պայքարը շարունակեն մարզային փուլում: Իջևանի տարածաշրջանը կներկայացնեն թիվ 5 հիմնական և Աչաջրի միջնակարգ դպրոցները, Նոյեմբերյանից ընտրվել են թիվ 2 հիմնական և Ջուջևանի դպրոցները, Բերդում հաղթող են ճանաչվել թիվ 3 հիմնական և ավագ դպրոցները, իսկ Դիլիջանում՝ թիվ 5 միջնակարգ և թիվ 2 հիմնական դպրոցները: Բոլոր հաղթող թիմերը և լավագույն խաղացող երեխաները համապատասխան քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են դիպլոմներով ու թանկարժեք նվերներով: Օլիմպիադայի մարզային փուլը նախատեսվում է անցկացնել 2015 թվականի մարտ ամսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03