Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում ընթացքի մեջ են արտհնձի ու խոտհնձի աշխատանքները

10.07.2015

Տավուշի մարզում սկսվել և ընթացքի մեջ են արտհնձի աշխատանքները: Մարզն ունի 7373 հա հացահատիկի ցանքատարածություններ, որից 5684 հա աշնանացան ցորեն, 1305,5 հա աշնանացան գարի, 369 հա գարնանացան գարի և 15 հա հաճար: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի տեղեկացմամբ 7373 հա ցանքատարածություններից այսօրվա դրությամբ հնձվել է շուրջ 1035 հեկտարը, որից մոտ 600 հեկտարը աշնանացան գարի, 435 հեկտարը՝ աշնանացան ցորեն: Ընդհանուր առմամբ տարին բարենպաստ է գյուղատնտեսական աշխատանքների համար և նախորդ տարվա համեմատ այս տարի ակնկալվում է բարձր բերք:
Արտհնձին զուգահեռ մարզում ընթանում են նաև խոտհնձի աշխատանքները: Հուլիսի 10-ի դրությամբ հավաքվել է շուրջ 13500 տոննա խոտ:
-Չնայած այս տարի ՓՄՁԶԱԿ-ի ծրագրով, լիզինգով, <<Նիվա>> մակնիշի երկու հացահատիկահավաք կոմբայն ենք ձեռք բերել, սակայն դեռևս կոմբայնների ձեռքբերման և մեքենատրակտորային հավաքակայանի թարմացման խնդիր ունենք,- ասում է գյուղվարչության պետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59