Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճամբար մեկնեց դպրոցականների երկրորդ հերթափոխը

08.07.2015

Հուլիսի 8-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբար 20-օրյա հանգստի մեկնեց՝ ՀՀ կառավարության <<Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում>> ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը: Երեխաներին ճամբար ճանապարհեցին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը, ծնողներ ու հարազատներ: Այս անգամ սահմանամերձ համայնքների զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված ընտանիքների երեխաներին միացել էին նաև Դիլիջանի ցերեկային խնամքի կենտրոնի շահառու երեխաները: Դպրոցականներին տեղափոխող մեքենաներին ճամբար ուղեկցեցին Իջևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03