Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային շրջայցը Իջևանի բժշկական կենտրոնում

07.07.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային շրջայց ունեցավ Իջևանի բժշկական կենտրոնում: Առողջապահական հաստատության հենց ընդունարանում մարզպետն առաջինը հանդիպեց ու զրուցեց իրենց ուսումնական պրակտիկան այստեղ անցկացնող ուսանողների հետ, ովքեր ուսանում են Հերացու անվան բժշկական համալսարանում, հետաքրքրվեց նրանց ծրագրերով: Այնուհետև կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի, բաժանմունքների վարիչների և ավագ բուժքրոջ ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջեց բոլոր բաժանմունքներով, ծանոթացավ պայմաններին, հագեցվածությանը: Շրջայցն սկսվեց մանկաբարձագինեկոլոգիականից, որտեղ մարզպետը խոսեց աշխատակիցների հետ, լսեց նրանց ներկայացրած խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները: Այնուհետև անցավ վիրահատարանով, ծանոթացավ նրա նյութատեխնիկական հագեցվածությանը: Շրջայցի ընթացքում Հովիկ Աբովյանը մտավ նաև նոր բացվելիք ակնաբուժական բաժանմունք, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Շրջայցի ավարտին մարզպետը խորհրդակցություն անցկացրեց տնօրենի աշխատասենյակում, որտեղ մարզի ղեկավարին ներկայացրին բուժհաստատության բոլոր խնդիրները՝ սկսած նյութատեխնիկականից, վերջացրած ֆինանսականով: Բարձրացված խնդիրների վերաբերյալ արվեցին կոնկրետ առաջարկություններ: Իսկ հիվանդանոցի համար անվտանգության տեսահսկող սարք ձեռք բերելու խնդրանքը մարզպետը հենց նույն օրն էլ բավարարեց՝ բժշկական կենտրոնին նվիրելով երկու տեսահսկող սարք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03