Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա նվերներ` զինվորներին

Ամանորյա նվերներ` զինվորներին 28.12.2013

ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը, հավատարիմ իր խոստմանը, առաջվա պես շարունակում է բարեգործությունները Տավուշի մարզում: Համայնքներում, մանկապարտեզներում ու դպրոցներում միշտ սիրով ու ջերմությամբ են սպասում նրան, ընդունում որպես հարազատի: Միքայել Վարդանյանի տեսադաշտից չեն վրիպել նաև սահմանամերձ մարզի զինծառայողները: Յուրաքանչյուր տարեմուտի նա նվերներ ունի նաև զինվորների համար: Այս անգամ նրան սպասում էին մարզի տարածքում տեղակայված զորամասերից մեկում, որտեղ նա այցելեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ:

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.12.2013

Սիրելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Պատմության գիրկն է անցնում ևս մի տարի` 2013 թվականը, և մենք նոր հույսերով ու նոր սպասումներով, նոր ծրագրերով դիմավորում ենք 2014 թվականը: Անցնող տարում մենք Ձեզ հետ շոշափելի հաջողություններ ենք գրանցել մի շարք ոլորտներում: Մեր երկրի սահմանների անվտանգությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներին զուգահեռ 2013 թվականին մարզում իրականացվել են ճանապարհաշինական, ջրամատակարարման, գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերանորոգման բազմաթիվ աշխատանքներ, կառուցվել և վերանորոգվել են տասնյակ կրթական, մշակութային, առողջապահական և հասարակական նշանակության օբյեկտներ:

Ամանորյա տոնական միջոցառում <<Հույսի կամուրջի>>  Իջևանի կենտրոնում

Ամանորյա տոնական միջոցառում <<Հույսի կամուրջի>> Իջևանի կենտրոնում 27.12.2013

Դեկտեմբերի 26-ին ամանորյա գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի կենտրոնում: Միջոցառման թեման էր <<Տղայի երազը>>, որտեղ հյուր էին հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրված հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: <<Հույսի կամուրջի>> փոքրիկների տոնական տրամադրությունը կիսելու էին եկել Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը։ Միջոցառման խորհուրդը ներառական մթնոլորտի ստեղծումն ու...

Շնորհակալություն` արագ արձագանքի և օգնության համար

Շնորհակալություն` արագ արձագանքի և օգնության համար 27.12.2013

Դեկտեմբերի 15-ին ժամը 14:00-16:00-ը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական համայնքում տևած ուժեղ քամին լուրջ ավերածություններ էր պատճառել գյուղի 42 տների: Քամու հետևանքով վնասվել էին տների տանիքները, որոնց վերանորոգման համար անհրաժեշտ էր մոտ 600 քմ կամ 400 ազբոշիֆեր: Տուժած տնատերերին օգնելու նպատակով Տավուշի մարզպետը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի աջակցությանը:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը 27.12.2013

Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետ Արմեն Ղուլարյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մասնակցում էին Հ1-ի > լրատվականի, > մարզային հեռուստաընկերության, Իջևանի քաղաքապետարանի >, Դիլիջանի քաղաքապետարանի >, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի /ԳԱՄԿ/ > թերթերի ներկայացուցիչները: Ասուլիսին ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Վահե Վարդապետյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը:

Հայտարարություն 24.12.2013

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12-ին, Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն կանցկացնի մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ 2013 թվականին մարզում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների արդյունքների վերաբերյալ, որին կհաջորդի նույն թեմայով մարզպետի մամուլի ասուլիսը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09