Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Իջևանում

09.07.2015

Այսօր՝ հուլիսի 9-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն Իջևանի տարածաշրջանի բնակիչների համար: Տարբեր հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 33 քաղաքացի, որոնցից 13-ը Իջևան քաղաքից էին, մնացած 20-ը՝ տարածաշրջանի Թեղուտ, Ազատամուտ, Հովք, Աչաջուր, Այգեհովիտ, Սարիգյուղ, Բերքաբեր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Վազաշեն և Գետահովիտ գյուղական համայնքներից: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմած 20 քաղաքացիների դիմումներին հենց տեղում տրվեց դրական պատասխան: Հինգ քաղաքացի մարզի ղեկավարին էր դիմել աշխատանքի տեղավորման, մեկը՝ բնակարանի հարցով, մեկ հոգու դիմում շենքի տանիքի վերանորոգման և 3 դիմում էլ՝ հողահատկացման հարցով էր: Սողանքային գոտում գտնվող վթարային տների վերբերյալ դիմած 2 քաղաքացիներին պատասխան տրվեց, որ առայժմ նման խնդիրների լուծման պետական ծրագրեր չկան, սակայն որպես վթարային տների բնակիչներ նրանք վերցված են հաշվառման, և կառավարության կողմից գումար հատկացնելու դեպքում պահանջը կբավարարվի: Իսկ Այգեհովիտ գյուղի բնակիչ Սերյոժա Շախպարյանը մարզպետին էր դիմել հրդեհված տան վերանորոգման համար աջակցության խնդրանքով: Նրան պատասխան տրվեց, որ մարզպետի կողմից կցուցաբերվի աջակցություն: Բացի տեղում բավարարված դիմումներից, մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, և նրանց պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09