Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առաջին սպայական կոչումների շնորհում ՏԿԱԻՆ-ում

18.07.2015

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հուլիսի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ տեղի է ունեցել ավանդական դարձած առաջին սպայական կոչման՝ «փրկարար ծառայության լեյտենանտի» շնորհման հանդիսավոր արարողությունը: Նախարար Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ է հանձնել ՓԾ քաղաքացիական պաշտպանության և փրկարար ուժերի վարչությունների, ինչպես նաև Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների 6 աշխատակցի: Տավուշի մարզից լեյտենանտի կոչում է շնորհվել մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչ Էդգար Քամալյանին և ՕՀՀ հրահանգիչ Նարեկ Օթարյանին:
Նախարարի հրամանով` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի մոտորանավակավար-փրկարար, փ/ծ սերժանտ Արման Գևորգյանը և Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Կարապետյանը պարգևատրվել են շնորհակալագրով:
Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՏԿԱԻ նախարարության դիպլոմի են արժանացել հանրապետական փառատոնում հաղթող ճանաչված փրկարար ծառայողները և ստորաբաժանումները:
Հանրապետական փառատոնում «Լավագույն հրշեջ-փրկարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարար վարչության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ, փ/ծ սերժանտ Մկրտիչ Մարտիրոսյանը, «Լավագույն խմբի պետ (հրամանատար)» անվանակարգում՝ ՓԾ Երևանի փրկարարական վարչության Էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Գառնիկ Պապոյանը, «Լավագույն հրշեջ-փրկարար ջոկատ» անվանակարգում՝ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, «Փրկարար ծառայության լավագույն տարածքային ստորաբաժանում» անվանակարգում՝ ՓԾ Կոտայքի մարզային փրկարար վարչությունը, իսկ «Փրկարար ծառայության լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում՝ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունը:
Նախարար Ա. Երիցյանը շնորհավորել է սպաներին ու խրախուսական պարգևներ ստացած աշխատակիցներին և հորդորել արժանապատվությամբ շարունակել ծառայությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:46:06