Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին ջրամատակարարման ոլորտին առնչվող հարցեր

14.07.2015

Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանն այսօր ընդունեց ֆրանսիական <<Վեոլիա>> ընկերության նախագահ Ժան Պատրիկ Պուարիերին: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը, բնապահպանության բաժնի վարիչ Սամվել Գևորգյանը: Պատրիկ Պուարիերը ներկայացրեց <<Վեոլիա>> ընկերության պատմությունը, անդրադարձավ նրա գործունեությանն ամբողջ աշխարհում՝ նշելով ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում կազմակերպության մեծ փորձի մասին, կարևորեց տեղական իշխանությունների հետ համագործակցված աշխատանքը՝ նշելով, որ նախագծի հաջողությունները մեծապես կախված են նաև այդ համագործակցությունից: Ասաց, որ այցը ճանաչողական է, և նպատակն է ծանոթանալ տարածաշրջանի խնդիրներին, որպեսզի ավելի պատկերավոր լինեն անելիքները, քանի որ <<Վեոլիան>> պատրաստվում է առաջիկայում մասնակցել ՀՀ կառավարության կողմից անցկացվելիք մրցույթին, և ընկերությունն անելու է հնարավորը՝ ապահովելու մրցույթի պայմանները: Նշվեց, որ 160-ամյա պատմություն ունեցող ընկերությունը, որ զբաղվում է շրջակա միջավայրի և ջրի ոլորտով, հիմնականում աշխատում է երեք ուղղություններով. առաջինը՝ խմելու ջուր և կոյուղու ջրեր, երկրորդը՝ աղբահանություն, աղբի մշակում և վերամշակում և երրորդը՝ էլեկտրաէներգիա: Այսօր ուշադրությունը սևեռված է հատկապես ջրի ոլորտի վրա: Աշխարհի մակարդակով 200 հազար աշխատակից ունեցող առաջատար այս ընկերությունը նախագծեր ունի 40-ից ավելի երկրներում: 2006 թվականից աշխատում է նաև Երևանում: Ընկերությունն իր հետ բերում է նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ, պետությունների հետ նաև ներդրումներ է կատարում:
Մարզպետարանի պատասխանատուներն իրենց հերթին ներկայացրին ոլորտի խնդիրները: Նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան ինչպես Իջևանում, այնպես էլ մարզի մյուս քաղաքներում: Ոլորտի մեծ խնդիրները հատկապես գյուղերում են՝ կապված ջրի թերմատակարարման, կոյուղու հետ: Կարևորվեց հատկապես մարզային կոլեկտորի խնդիրը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և կառուցողական քննարկման համար, Պատրիկ Պուարիերը վստահեցրեց, որ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, դրանք կուսումնասիրվեն և համընդհանուր լուծումներ կգտնեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03