Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթացի անցկացում <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն>> թեմայով

22.07.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց դասընթաց <<Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն>> թեմայով: Մասնակցում էին Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, բուժաշխատողներ, սննդի կառուցահատվածի պատասխանատուներ, դաստիարակներ ու նրանց օգնականներ: Դասընթացը վարեցին ՀՀառողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության մասնագետներ Մարգարիտ Բաբայանը և Նոնա Հայրապետյանը: Դասընթացավարները մանրամասն անդրադարձան նախադպրոցական հաստատություններում երեխաների հետ տարվող աշխատանքին` սկսած նրանց ամենօրյա առավոտյան ընդունումից մինչև տուն ճանապարհելը: Անդրադարձ եղավ երեխաների ընդհանուր հիգիենայի, սննդի կազմակերպման հարցերին: Բուժքույրերի ուշադրությունը հրավիրվեց երեխաների բժշկական քարտերի լրացման վրա, նշվեց, որ կապը ամբուլատոր բժիշկների հետ պետք է սերտ լինի և որ բուժքույրերը պետք է առանձնապես հետևողական լինեն դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաների նկատմամբ: Խոսվեց բուժկետերի հագեցվածության խնդրի մասին: Սննդային գործոնով պայմանվորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով ներկայացվեց նախադպրոցական ուսումնական հաստատություններում արգելվող սննդամթերքների, ճաշատեսակների ու խոհարարական կերակրատեսակների ցանկը: Դասընթացի ավարտին մասնագետները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26