Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը Տավուշի մարզպետարանում

20.07.2015

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի համատեղ ուժերով, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակում, հերթական միջոցառումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ իրեց ծնողների ու հարազատների հետ հանդիպելու հնարավորություն էին ստացել 2-րդ բանակային կորպուսում իրենց սահմանադրական պարտքը կատարող տավուշցի 41 ժամկետային զինծառայողներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, բարձրաստիճան սպաներ: Ներկա էր նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Հանդիսությունն սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով, որից հետո զինված ուժերի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանը ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի անունից օրհնության ու գնահատանքի խոսք ուղղեց զորամիավորման ողջ հրամանատարական կազմին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին՝ նման միջոցառում նախաձեռնելու համար, այնուհետև հնչեցրեց Տերունական աղոթք: Ողջունելով ներկաներին՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց արդեն ավանդույթ դարձած համատեղ ծրագրերի իրականացումը ինչպես բանակ-հասարակություն կապի ամրապնդման, այնպես էլ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար Սեյրան Օհանյանին՝ այսպիսի հնարավորության ընձեռման համար: Նշեց, որ այս հանդիպումները ոգևորում, քաջալերում ու նոր լիցք են տալիս թե բանակում ծառայող զինվորին և թե տանը նրան սպասող ծնողներին ու հարազատներին: Մարզպետը զինվորներին մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն, ծնողներին՝ համբերություն, համոզմունք հայտնելով, որ նրանց զավակները թե մտքով, թե ֆիզիկապես ծառայությունից կվերադառնան ավելի կոփված, ավելի հասունացած: Շարքային Մովսես Էվանեսյանն ասաց, որ անսահման հպարտ է հայոց բանակում ծառայելու համար, և տավուշցի զինվորներն այսօր մեծ խանդավառությամբ ու հպարտությամբ են եկել իրենց օջախները: Սրտի խոսք ասացին նաև զինվորների ծնողներ Ժ. Մալխասյանը և Վ. Ավագյանը: Կարևորելով բանակի դերը երիտասարդների դաստիարակություն գործում, ծնող Վարդան Ավագյանն ասաց՝ բանակը մեծ դպրոց է, համալսարան է, որտեղ սովորում են մեր երեխաները, մաղթենք նրանց խաղաղ ու անամպ երկինք ու չմոռանանք, որ այդ խաղաղությունը մենք ենք պարտադրում: Կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանը դրվատանքով խոսեց արդեն 2-րդ տարին կազմակերվող նման միջոցառումների մասին՝ շեշտելով որ դրանք փոխվստահության ամրապնդման կարևոր միջոց են: Նա նաև շնորհակալություն հայտնեց զինվորների ծնողներին՝ քաջ ու արի, իրենց տված երդմանը հավատարիմ տղաներ դաստիարակելու, բանակին իրենց ծնողների խորհուրդներին ու պատգամներին հավատարիմ որդիներ տալու համար: Գեներալը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Հուրախություն ծնողների, տեղեկացրեց նաև, որ նրանց որդիները հրամանատարի կողմից խրախուսվում են 8-օրյա կարճաժամկետ արձակուրդով: Իսկ միջոցառման գեղարվեստական մասն իրենց գեղեցիկ կատարումներով ապահովեցին Իջևանի երաժշտական դպրոցի սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57