Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պաշտպանիչ աշխատանքներ Տավուշի մարզի սահմանապահ համայնքներում 07.11.2014
Տավուշի մարզի սահմանապահ համայնքներում բնակիչներին և ուսումնական հաստատությունների տարածքները թշնամու ոտնձգություններց առավելագույնս պաշտպանելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքների շարքում ներգրավվեցին նաև որոշակի պաշտպանական միջոցառումներ: Մասնավորապես, Չինարի գյուղում այժմ արդեն ավարտական փուլում են դպրոցի պատուհանների վերատեղադրման և լուսավորության ավելացման աշխատանքները: Նույն համայնքում կառուցվում է նաև պաշտպանիչ...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական ախատանքային այցով գտնվում էր Բերդի տարածաշրջանում: 07.11.2014
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական ախատանքային այցով գտնվում էր Բերդի տարածաշրջանում: Լինելով Այգեպար գյուղում, մարզպետը շրջայց կատարեց համայնքում, ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին: Այգեպարում հիմա ընթացքի մեջ են Կարմիր խաչի միջազգային ծրագրի կողմից կառուցվող պաշտպանիչ պատի շինարարական աշխատանքները, Մանկապարտեզի տարածքն անվտանգ դարձնելու նպատակով շենքը տարբեր կողմերից շրջապատվում է պատով: Մարզպետը տեղում նայեց շինարարության ընթացքը, այն քննարկեց համայնքի ղեկավարի,...

Արծվաբերդի թիմը հանրապետությունում առաջինն է 06.11.2014
Տեղեկացրել ենք, որ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության , սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները, կարևորելով դպրոցներում ռազմադաստիարակչական կրթության խնդիրն, արդեն 8-րդ անգամ մարզպետարանների հետ համատեղ անց են կացնում նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմավարական խաղեր: Դրանք տեղի են ունենում ըստ փուլերի. դպրոցական, տարածաշրջանային, մարզային, ապա՝ հանրապետական: Մասնակցում են դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Ինչպես տեղեկացնում է...

Շախմատի մարզային ֆեդերացիան ընտրեց նոր նախագահ 05.11.2014
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի շախմատի ֆեդերացիայի նիստը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը, մարզպետի տեղակալները, օգնականները, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, մարզի տարածաշրջաններում դասավանդող շախմատի...
Նոր նշանակում 04.11.2014
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի նոյեմբերի 4-ի հրամանով Սիրանուշ Չիբուխչյանն ազատվել է տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետի պաշտոնից և արտամրցութային կարգով նշանակվել է նույն վարչության գլխավոր մասնագետ: Վերջինս թափուր էր մնացել Գրիշա Բադալյանին մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ նշանակելուց հետո:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Տավուշի մարզում էր 03.11.2014
Նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այցի մեկնարկը տրվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում: Նախարար Հասմիկ Պողոսյանը Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի ուղեկցությամբ եղավ Նոյեմբերյանի մանկական երաժշտական դպրոցում, հանդիպում ունեցավ մանկավարժների հետ: Դպրոցը գործում է 1959 թվականից, հիմա տարբեր բաժիններում սովորում են 136 երեխա, գործում է քանոնահարների...


