Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում նախադպրոցական հաստատությունների սանիտարական նորմերի վերաբերյալ

12.02.2015

Նախօրեին Տավուշի մարզպետարանում հավաքվել էին Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, մանկապարտեզների տնօրեններ, պաշտոնատար այլ անձիք, որոնք պատասխանատու են մանկապարտեզներում սանիտարական նորմերի և այլ կանոնների պահպանման հարցերում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը տեղեկացրեց, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի <<Տավուշ>> մասնաճյուղի կողմից մարզի բոլոր մանկապարտեզներում կատարվել են ուսումնասիրություններ: Խորհրդակցության ընթացքում վեր հանվեցին արձանագրված թերություններն ու բացթողումները, ինչպես նաև քննարկվեցին դրանց վերացման, խնդիրների լուծման ճանապարհները: Համայնքների ղեկավարները և մանկապարտեզների տնօրենները պատրաստակամություն հայտնեցին վերացնել այն թերությունները, որոնց համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը հնարավոր է հոգալ տեղական բյուջեի սահմաններում : Սակայն կան խնդիրներ, որոնք հատկապես սահմանամերձ Տավուշի մարզի համար համայնքի բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Դրանք կապված են շենքային պայմանների, մշտական հոսող տաք ջրի ապահովման, գույքի ձեռք բերման և այլ խնդիրների լուծման հետ: Առաջարկվեց կազմել խնդիրների և թերությունների վերացման ժամանակացույց՝ նշելով լուծման ճանապարհները, ժամանակը և հնարավոր միջոցները: Որոշվեց առաջիկայում մարզի բժշկական հաստատությունների միջոցով անցկացնել ուսուցողական դասընթացներ նախադպրոցական հաստատությունների սպասարկող անձնակազմի հետ: Մասնագետները պատրաստակամություն հայտնեցին նաև լինել տեղերում և օգնել մեթոդական ցուցումներով: Նմանատիպ քննարկումներ լինելու են նաև մարզի մյուս տարածաշրջաններում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57