Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն

12.02.2015

Այսօր՝ փետրվարի 12-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 24 քաղաքացի Իջևան քաղաքից, Գանձաքար, Աչաջուր, Այգեհովիտ և տարածաշրջանի այլ համայնքներից: Ինչպես միշտ խնդիրների շրջանակը խիստ լայն էր, որոնց լուծման ակնկալիքով մեր հայրենակիցները դիմել էին մարզպետին: Աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 7 քաղաքացի, 17 քաղաքացի բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն: Մարզպետ Հովիկ Աբովյանը լսելով քաղաքացիներին, նրանց խնդրի լուծման հետ կապված տեղում հանձնարարականներ էր տալիս մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ իր միջնորդությամբ ուղղորդում էր նրանց այլ կազմակերպություն: Այդպիսով, լուծվեց քաղաքացիներ Լիա Ստեփանյանի, Գայանե Մանուչարյանի և Արման Բլբուլյանի աշխատանքի տեղավորման հարցը: Մյուսների հարցին ընթացք տրվեց, և օրենքով սահմանված ժամկետներում նրանց պատասխան կտրվի: Իսկ ֆինանսական աջակցություն խնդրող բոլոր քաղաքացիների պահանջը, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, կբավարարվի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27