Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի նիստում

16.02.2015

Նախօրեին տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի նիստը: Այս անգամ ի թիվս հերթական կազմակերպչական հարցերի, ներկայացվեցին նաև <<Սեյվ դը Չիլդրեն>> միջազգային կազմակերպության կողմից իրականացվող <<Լայֆ>> ծրագրի 2012-2015 թվականների արդյունքներն ու ծրագրի հետագա ընթացքը: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էր և ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց նիստին ներկա բոլոր մասնակիցներին ակտիվ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ցանկացած ոլորտում միայն բազմակողմանի աշխատանքի շնորհիվ է հնարավոր արձանագրել դրական արդյունքներ: Այնուհետև <<Սեյվ դը Չիլդրեն>> միջազգային կազմակերպության <<Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով>> <<Լայֆ>> ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները: Այն խնդիր ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Քննարկման ընթացքում նշվեց, որ չնայած արդեն արձանագրվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքի դրական փոփոխություն, սակայն դեռևս ամբողջական մոտեցում ցուցաբերելու կարիք կա՝ հաշմանդամությունը պատշաճ կերպով դասակարգելու ու մեծամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ և աշխատանքին համապատասխանեցման ծառայություններ ապահովելու նպատակով: Նիստի ընթացքում հնչեցին և քննարկվեցին տարբեր կարծիքներ, որոնք կարող են առավել արգասաբեր դարձնել ծրագրի ընթացքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03