Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարդանի ծառի մոտ հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տալիս նորակոչիկները

16.02.2015

Վարդանանց տոնը նշելու ավանդույթն արդեն խոր արմատներ ունի Տավուշի մարզում: Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի լեռան լանջին մինչ օրս էլ պահպանվում են երբեմնի հսկայական տապալված կաղնու մասունքները:
Կաղնին սրբավայր է շրջակա գյուղերի բնակիչների համար, կաղնուն ու նրա տակից բխող աղբյուրի ջրերին բնակիչները հրաշագործ հատկություններ են վերագրում: Աղբյուրը Զորավարի աղբյուր են կոչում, ծառը` Մեծն Վարդան զորավարի ծառ: Ժամանակակից սերունդներն ավանդույթին մի գեղեցիկ հատված են ավելացրել, որը նույնպես արդեն բավականին երկար տարեգրություն ունի: Վարդանի ծառի մոտ հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տալիս նորակոչիկները, իսկ ժողովուրդը նրանց օրհնում, բարի ծառայություն ու բարի վերադարձ է մաղթում: Այս անգամ էլ Իջևանի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանի գլխավորությամբ հավաքվել էին տոնելու Սուրբ Վարդանի և 1036 հաղթանակած սրբերի հիշատակը: Որպես այդ հիշատակի կենդանի ապացույց մի խումբ նորակոչիկներ զինվորական երդում տվեցին և ներկաներին հավաստիացրեցին, որ անմնացորդ կերպով կծառայեն Հայոց հաղթանակած բանակում: Ապա իրենց շնորհավորանքի խոսքերն ասեցին բանակային կորպուսի շտաբի պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանը: Հայաստանի Աստվածաշնչային ընկերության քարտուղար Արշավիր Գաբուճյանի կողմից զինվորներին բաժանվեցին Նոր կտակարաններ: Երդման արարողակարգից հետո հայրենասիրական խրոխտ պարային ներկայացմամբ հանդես եկան Իջևանի մշակույթի տան պարային համույթը և նվագախումբը: Միջոցառման ավարտին Տ. Սիմեոն քահանայի ձեռամբ կատարվեց մատաղօրհնեքի արարողություն և ամբողջ զորամասի զինվորներին բաժանվեց մատաղ: Այն կազմակերպվել էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից՝ ի պատիվ հայրենիքի պաշտպանության համար երդված զինվորների, որպեսզի նրանց ծառայությունը անցնի անվտանգ և առանց փորձությունների:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16